Вход в вашу эл. почту

Ликвидация

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ կառավարության 15.03.18թ. N266-Ա որոշման համաձայն «Արաքս» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: Ընկերության բաժնետերերի 2018թ. ապրիլի 7-ին կայացած արտահերթ ժողովի որոշմամբ ստեղծվել է լուծարման հանձնաժողով։ «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ս.թ. հունվարի 14-ին կազմակերպված դասական աճուրդում ընկերության ամբողջ գույքը, որն իրենից ներկայացնում է  ք.Երևան, Գ.Նժդեհի 37/8 և 37/13 հասցեներում գտնվող անշարժ գույքը՝ 2596.03 քառ.մ մակերեսով շենք-շինություններ և 0.41972 հա հողամաս, որից` 0.351782 հա տրված է սեփականության իրավունքով, իսկ 0.067938 հա` վարձակալությամբ, և 3 հատ հիմնական միջոցները, վաճառվել է 154629.0 հազար դրամով (առանց հողամասի 37675.9 հազար դրամ կադաստրային արժեքի), ընդ որում՝ վաճառքի գինը աճուրդի ժամանակ բարձրացել է 50%-ով՝ 103086.0 հազար դրամից դառնալով 154629.0 հազար դրամ։  «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքը (դրամական միջոցները) լուծարման հանձնաժողովը պետք է բաշխի բաժնետերերի միջև։ Ներկայումս լուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում «Արաքս» ՓԲԸ-ի պարտավորությունները մարելու ուղղությամբ։ «Արաքս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20%-ը պատկանում է ոչ պետական բաժնեմասի թվով 173 սեփականատերերին, իսկ 80%-ը՝ Հայաստանի Հանրապետությանը: Հաշվառման նպատակով, «Արաքս» ՓԲԸ-ի ոչ պետական բաժնեմասի սեփականատերերը պետք է ընկերություն ներկայացնեն անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի և բանկային հաշվի համարի պատճենները։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Անահիտ Հովսեփյանին 091-23-03-71 հեռախոսահամարով:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.  «Արաքս» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 14-ի թիվ 752 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետով, 2018թ. մայիսի 24-ին հայտարարում է մրցույթ՝ ընկերության գույքը գնահատելու նպատակով գնահատող կազմակերպության ընտրության համար

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.  «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի  լուծարման հանձնաժողովը տեղեկացնում է՝  ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի թիվ 940-Ա որոշմամբ լուծարման գործընթացում գտնվող «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող Արագածոտնի մարզ, Օշական համայնքի, Դպրոցականների փողոց 93 հասցեում գտնվող անշարժ գույքը ենթակա է վաճառքի կամ վարձակալության: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է շուրջ 13929 քառ.մ մակերեսով տարբեր չափերի շենք-շինություններ և 14.5136 հա հողամաս: Տարածքներն ամբողջությամբ կամ մասնակի գնել և/կամ վարձակալել ցանկացողներն իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (ք.երևան, Տիգրան Մեծի 4) աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին, 4-րդ հարկ, 409 սենյակ կամ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեին՝ info@spm.am: Տարածքին ծանոթանալու նպատակով զանգահարել (099) 67-77-11 կամ (011) 52-65-57 հեռախոսահամարներով:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.   ՀՀ կառավարության 03.08.2017թ. թիվ 940-Ա որոշմամբ լուծարվող «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հայտարարում է «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ի գույքի գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ, որը տեղի կունենա 2018թ. ապրիլի 18-ին, ժամը 14:30-ին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում (ք.Երևան, Տիգրան Մեծի 4):

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովը տեղեկացնում է՝ ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի թիվ 971-Ա որոշմամբ  լուծարման գործընթացում գտնվող «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ին պատկանող ՀՀ Շիրակի մարզ, ք.Արթիկ, Տուֆաբլոկների 14 հասցեում գտնվող անշարժ գույքը ենթակա է վաճառքի կամ վարձակալության: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 6 միավոր շենքեր՝ 317.5 քմ ընդհանուր մակերեսով և 5,909 հա հողատարածք: Շենքերն կարելի է օգտագործել որպես պահեստներ: Նշված անշարժ գույքը վարձակալել և/կամ գնել ցանկացողներն իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (ք.երևան, Տիգրան Մեծի 4) աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին, 4-րդ հարկ, 409 սենյակ կամ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեին՝ info@spm.am: Տարածքին ծանոթանալու նպատակով զանգահարել (011) 52-65-57 կամ (077) 99-69-50 հեռախոսահամարներով:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Գրանիտ» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովը տեղեկացնում է՝ ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 11-ի թիվ 1379-Ա որոշմամբ լուծարման գործընթացում գտնվող «Գրանիտ» ՓԲԸ-ին պատկանող ք.Երևան, Արցախի 72/3 հասցեում գտնվող անշարժ գույքը ենթակա է վաճառքի կամ վարձակալության: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 961.0 քառ.մ մակերեսով արտադրամաս և 2811,69 քառ.մ հողատարածք: Արտադրամասը կարելի է օգտագործել վարչական և արտադրական նպատակով, ինչպես նաև որպես պահեստ: Նշված անշարժ գույքը վարձակալել և/կամ գնել ցանկացողներն իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (ք.երևան, Տիգրան Մեծի 4) աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին, 4-րդ հարկ, 409 սենյակ կամ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեին՝ info@spm.am: Տարածքին ծանոթանալու նպատակով զանգահարել (011) 52-65-57 կամ (091) 40-55-48 հեռախոսահամարներով:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.  ՀՀ կառավարության որոշմամբ Թումանյանի «Բերրիություն» ՓԲԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով ստեղծվել է լուծարման հանձնաժողով: Հաշվառման նպատակով, ընկերության բաժնետերերը՝ 20% մասնակի անհատույց սեփականաշնորհման մասնակիցները, կարող են դիմել Թումանյանի «Բերրիություն» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, ք.Երևան, Տիգրան Մեծի 4:   

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ.  «Գյուղգիտարդ» գիտա-արտադրական ՊՁ-ի լուծարման հանձնաժողովը տեղեկացնում է՝ լուծարման գործընթացում գտնվող «Գյուղգիտարդ» գիտա-արտադրական ՊՁ-ի հաշվեկշռում հաշվառված է ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Հաղթանակ 2-րդ փող. 73/10 հասցեում գտնվող անշարժ գույքը ենթակա է վաճառքի կամ վարձակալության: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է 821,4 քառ.մ մակերեսով տարբեր չափերի շենք-շինություններ և 3,26717 հա հողամաս, որից՝  2,62717 հա սեփականության իրավունքով, իսկ 0,64 հա 5 տարի վարձակալության իրավունքով: Նշված տարածքն ամբողջությամբ կամ մասնակի վարձակալել և/կամ գնել ցանկացողներն իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (ք.երևան, Տիգրան Մեծի 4) աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին, 4-րդ հարկ, 409 սենյակ կամ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեին՝ info@spm.am/նկար 1/, /նկար 2/, /նկար 3/, /նկար 4/, /նկար 5/, /նկար 6/

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Գեոկոմպլեքս» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովը տեղեկացնում է՝ ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 21-ի թիվ 997-Ա որոշմամբ լուծարման գործընթացում գտնվող «Գեոկոմպլեքս» ՓԲԸ-ին պատկանող ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 47/4 հասցեում գտնվող անշարժ գույքը ենթակա է վաճառքի կամ վարձակալության: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է շուրջ 5000 քառ.մ մակերեսով տարբեր չափերի շենք-շինություններ և 2,0 հա հողամաս:Շենքերը կարելի է օգտագործել վարչական և արտադրական նպատակով, որպես պահեստներ, ավտոկայանատեղի: Տարածքը պարսպապատված է, ապահովված է ջրով և էլեկտրաէներգիայով:  Նշված տարածքներն ամբողջությամբ կամ մասնակի վարձակալել և/կամ գնել ցանկացողներն իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (ք.երևան, Տիգրան Մեծի 4) աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին, 4-րդ հարկ, 409 սենյակ կամ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեին՝ info@spm.am: Տարածքին ծանոթանալու նպատակով զանգահարել (011) 52-65-57 կամ (091) 40-89-02 հեռախոսահամարներով: /նկար 1/, /նկար 2/, /նկար 3/

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Գեոկոմպլեքս» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովը տեղեկացնում է՝  ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 21-ի թիվ 997-Ա որոշմամբ լուծարման գործընթացում գտնվող «Գեոկոմպլեքս» ՓԲԸ-ին պատկանող ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 47/4 հասցեում գտնվող անշարժ գույքը ենթակա է վաճառքի կամ վարձակալության:  Անշարժ գույքն իրենից ներկայացնում է շուրջ 5000 քառ.մ մակերեսով տարբեր չափերի շենք-շինություններ և 2,0 հա հողամաս: Շենքերը կարելի է օգտագործել վարչական և արտադրական նպատակով, որպես պահեստներ, ավտոկայանատեղի: Տարածքը պարսպապատված է, ապահովված է ջրով և էլեկտրաէներգիայով:  Նշված տարածքներն ամբողջությամբ կամ մասնակի վարձակալել և/կամ գնել ցանկացողներն իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (ք.երևան, Տիգրան Մեծի 4) աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին, 4-րդ հարկ, 409 սենյակ կամ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեին՝ info@spm.am: Տարածքին ծանոթանալու նպատակով զանգահարել (011) 52-65-57 կամ (091) 40-89-02 հեռախոսահամարներով:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Գեոկոմպլեքս» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովը  տեղեկացնում է՝ ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 21-ի թիվ 997-Ա որոշմամբ լուծարման գործընթացում գտնվող «Գեոկոմպլեքս» ՓԲԸ-ին պատկանող ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 47/4 հասցեում գտնվող անշարժ գույքը ենթակա է վաճառքի կամ վարձակալության: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է շուրջ 5000 քառ.մ մակերեսով տարբեր չափերի շենք-շինություններ և 2,0 հա հողամաս: Շենքերը կարելի է օգտագործել վարչական և արտադրական նպատակով, որպես պահեստներ, ավտոկայանատեղի: Տարածքը պարսպապատված է, ապահովված է ջրով և էլեկտրաէներգիայով: Նշված տարածքներն ամբողջությամբ կամ մասնակի վարձակալել և/կամ գնել ցանկացողներն իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (ք.երևան, Տիգրան Մեծի 4) աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության լուծարման բաժին, 4-րդ հարկ, 409 սենյակ կամ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեին՝ info@spm.am:  Տարածքին ծանոթանալու նպատակով զանգահարել (011) 52-65-57 կամ (091)40-89-02 հեռախոսահամարներով: /01.09.2015թ./

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ կառավարության 18.12.14թ. N1523-Ն որոշմամբ լուծարվող «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գույքը գնահատելու նպատակով գնահատող կազմակերպության ընտրության համար լուծարման հանձնաժողովի կողմից 2015թ. ապրիլի 21-ին կազմակերպված մրցույթում հաղթող է ճանաչել «Էքսպերտ Օցենկա» ՍՊԸ-ն:

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ կառավարության 18.08.2011թ. թիվ 1172-Ա որոշմամբ լուծարվող «Վարդենիսի տպարան» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովն իրականացնում է ընկերության գույքի (դրամական միջոցների) բաշխում բաժնետերերի միջև: Իրենց բաժնեմասը ստանալու համար ընկերության բաժնետերերը՝ 20% մասնակի անհատույց սեփականաշնորհման մասնակիցները, հայտարարության հրապարակման պահից 20-օրյա ժամկետում դիմեն «Վարդենիսի տպարան» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, ք.Երևան, Տիգրան Մեծի 4

 

ՀՀ կառավարության 30.06.2011թ. թիվ 891-Ա որոշմամբ լուծարման գործընթացում գտնվող «Արագածոտնի սերմնաբուծական» ՊՓԲԸ-ի (հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Արուճ համայնք) հաշվեկշռում հաշվառված անշարժ գույքը վաճառելու կամ վարձակալությամբ տրամադրելու մասին /01.09.2013թ./

 

«Էջմիածնի տպարան» ՓԲԸ ընկերության ժողով հրավիրելու մասին /11.05.2012թ./

 

ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 23-ի թիվ 348-Ն որոշմամբ լուծարման գործընթացում գտնվող Իջևանի գլխավոր պանրագործարանին (Տավուշի մարզ, գ. Գետահովիտ) պատկանող շենքերից

 

Ձայնագրությունների «Տերյան ստուդիա» ՊՓԲԸ

 

«Վարդենիսի տպարան» ՓԲԸ, «Էջմիածնի տպարան» ՓԲԸ, «Հրազդանի գրախանութների միավորում» ՊՓԲԸ, «Հուշարձանների վերականգնման «Կոտայք» արվեստանոց» ՊՓԲԸ

 

«Քարակերտ» ՊՓԲԸ

 

«Կապանջրշին» ՓԲԸ

 

«Ագրոնավթաբազա» ՊՓԲԸ

 

«Շենկառ» ՓԲԸ

 

«Գեոկոմպլեքս» ՓԲԸ

 

«Շինուժ» ՓԲԸ