Վարչության պետ

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1974 թվականի ապրիլի 11-ին, Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Կրթություն

1991 թվականին ավարտել է ք.Երևանի թիվ 185 միջնակարգ դպրոցը,

1991 – 1995 թվականներին ընդունվել և ավարտել է Երևանի թատերական արվեստի պետական  ինստիտուտը,

2007-2010 թվականներին ընդունվել և ավարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիան՝ շնորհվել է Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան,

2013 թվականին շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

03.1994 - 12.1995թթ. «Հրազդան» մարզահամալիր՝ Միջոցառումների սեկտորի վարիչ,

12.1995 – 06.1997թթ. ծառայություն ՀՀ զինված ուժերում,

08.1997 - 01.1998թթ. «ԴԱՐ 21» հեռուստաընկերություն, «Արդինի ստուդիա» ՓԲԸ` տնօրեն,

06.1998 – 12.1998թթ. «Հրազդան մարզահամալիր ՎՁ» ՓԲԸ՝ Վերլուծական կենտրոնի հետազոտական բաժնի վարիչ,

12.1998 – 06.1999 թթ. «Հրազդան մարզա-թատերական համալիր» ՓԲԸ՝ փոխտնօրեն,

06.1999 – 10.2001 թթ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն` փոխտնօրեն,

08.2001 – 03.2004 թթ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ` Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ,

03.2004 – 08.2006 թթ. Երևանի քաղաքապետի տեղակալ,

06.2007 – 06.2011 թթ. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր,

2011 թ. հունիսի 22-ից` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ:

Պետական պարգևներ

ՀՀ Վարչապետի կողմից պարգևատրվել է շնորհակալագրերով,

Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի կողմից պարգևատրվել է  «Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ»-ով,

Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրվել է  «Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ»-ով,

ՀՀ Երկրապահ կամավորական միության կողմից պարգևատրվել է  «ԵԿՄ 20 ՏԱՐԻ» հոբելյանական մեդալով,

ՀՀ պաշտպանության նախարարության  կողմից պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով, 

ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է  «Անանիա Շիրակացու »  մեդալով,

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կրթության և գիտության ոլորտում ներդրված մեծագույն ավանդի համար պարգևատրվել է  «Հուշամեդալով»,

ՀՀ Երկրապահ կամավորական միության կողմից պարգևատրվել է «Եռասերունդ երկրապահ»   հոբելյանական մեդալով:

Այլ տվյալներ

2015 թվականից՝ ՀՀ հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ, 

Հայաստանի Հանրապետական կուսակցության ադամ:

Ամուսնացած է: Ունի երեք երեխա: