Մուտք Էլ. փոստ

Կառուցվածք

Վարչության պետ

Արման Սահակյան /հեռ. (011) 52 18 77, Էլ.փոստ` asahakyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1974 թվականի ապրիլի 11-ին, Երևան քաղաքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

Կրթություն

1991 թվականին ավարտել է ք.Երևանի թիվ 185 միջնակարգ դպրոցը,

1991 –1995 թվականներին ընդունվել և ավարտել է Երևանի թատերական արվեստի պետական  ինստիտուտը,

2007 – 2010 թվականներին ընդունվել և ավարտել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիան՝ շնորհվել է Հանրային կառավարման մագիստրոսի աստիճան,

2013 թվականին շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

03.1994  –12.1995թթ. «Հրազդան» մարզահամալիր՝ Միջոցառումների սեկտորի վարիչ,

12.1995  –06.1997թթ. ծառայություն ՀՀ զինված ուժերում,

08.1997 – 01.1998թթ. «ԴԱՐ 21» հեռուստաընկերություն, «Արդինի ստուդիա» ՓԲԸ` տնօրեն,

06.1998 –12.1998թթ. «Հրազդան մարզահամալիր ՎՁ» ՓԲԸ՝ Վերլուծական կենտրոնի հետազոտական բաժնի վարիչ,

12.1998 – 06.1999 թթ. «Հրազդան մարզա-թատերական համալիր» ՓԲԸ՝ փոխտնօրեն,

06.1999 –10.2001 թթ. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն` փոխտնօրեն,

08.2001 –03.2004 թթ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ` Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ,

03.2004 – 08.2006 թթ. Երևանի քաղաքապետի տեղակալ,

06.2007 – 06.2011 թթ. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր,

2011 թ. հունիսի 22-ից` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ:

Պետական պարգևներ

ՀՀ Վարչապետի կողմից պարգևատրվել է շնորհակալագրերով,

Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի կողմից պարգևատրվել է  «Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ»-ով,

Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրվել է  «Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ»-ով,

ՀՀ Երկրապահ կամավորական միության կողմից պարգևատրվել է  «ԵԿՄ 20 ՏԱՐԻ» հոբելյանական մեդալով,

ՀՀ պաշտպանության նախարարության  կողմից պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով, 

ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է  «Անանիա Շիրակացու »  մեդալով,

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կրթության և գիտության ոլորտում ներդրված մեծագույն ավանդի համար պարգևատրվել է  «Հուշամեդալով»,

ՀՀ Երկրապահ կամավորական միության կողմից պարգևատրվել է «Եռասերունդ երկրապահ»   հոբելյանական մեդալով:

Այլ տվյալներ

2015 թվականից՝ ՀՀ հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ, 

Հայաստանի Հանրապետական կուսակցության ադամ:

Ամուսնացած է: Ունի երեք երեխա:

Վարչության պետի տեղակալ

Վոլոդյա Գասպարյան /հեռ. (011) 52 37 06 , էլ.փոստ` vgasparyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր ` 23 դեկտեմբերի, 1983թ., Շիրակի մարզ, գ. Սառնաղբյուր

Կրթություն

2001-2006 թթ. - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, պատմության և աշխարհագրության ֆակուլտետ, պատմության և իրավագիտության բաժին

2006-2010 թթ. - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, ընդհանուր մանկավարժության ամբիոնի հայցորդ

2010 թ. - Մանկավարժական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն

2007 թ. հունիսից մինչև հոկտեմբեր - ՀՀ ԿԱ ՀՊԾ անձնակազմի կառավարման բաժնի մասնագետ

2007- 2011 թթ. - ՀՀԿ Տ/Կ աշխատանքները համակարգող-կազմակերպիչ

2011 թ. առ այսօր -Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Կրթության և կիրառական մանկավարժության ամբիոն, դասախոս

2012թ. դեկտեմբերի 21-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

Հասարակական գործունեություն

2005-2008 թթ. - ՀՊՄՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ

2008 - 2012 թթ. ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ

2011 թ. առ այսօր -Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի փոխնախագահ

2012 թ. առ այսօր - ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անդամ 

Այլ տվյալներ

Զինապարտ է, շարքային: 4 գիտական հոդվածների հեղինակ է:

2005 թ.- պատվոգիր Հայաստան համահայկական հիմնադրամի` <<Արցախի վերածնունդ>> ծրագրի շրջանակներում Մարտակերտում իրականացվող շինարարական աշխատանքների մասնակցության համար

2007թ. - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ոսկե հուշամեդալ

2012թ. - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ոսկե հուշամեդալ համալսարանի 90-ամյակի առթիվ

2012 թ. - Խ. Աբովյանի անվան ոսկե մեդալ

Կուսակցական պատկանելություն

2004 թ-ից - Հայաստանի Հանրապետական կուսակցություն անդամ

2012 թ-ից - ՀՀԿ խորհրդի անդամ

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

Անդրեյ Սիմոնյան /հեռ. (011) 52 76 35 , էլ.փոստ` asimonyan@spm.am

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 02 օգոստոսի 1976 թ., ք.Երևան

Կրթություն

1993-1997թթ. -  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան՝ «Էլեկտրամեխանիկա» մասնագիտություն,  ճարտարագիտության բակալավրի որակավորում:

2002-2005թթ. - Հայաստանի պետական կառավարման ակադեմիա՝ «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտություն, «Պետական ծառայողի» որակավորում։

Աշխատանքային գործունեություն

12.2001-01.2005թթ. - «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ` միջազգային համագործակցության բաժնի պետ, մասնավոր հեռուստաընկերությունների գործունեությունը համակարգող,

04.2004-07.2005թթ. - «Սլավ Գրուպ» ՓԲԸ` առևտրային գործակալ, գործակալնների թիմի ղեկավար,

08.2005-01.2006թթ. - «Ադամանդ» ՍՊԸ` մարկետինգի մենեջեր,

08.2006-02.2008թթ. - ՌԴ «Լեբեդյանսկի» ԲԲԸ՝ տարածաշրջանային ղեկավար ՀՀ-ում,

05.2009-07.2009թթ. - «Լուգերա և Մակլեր» ՍՊԸ՝ վաճառքի գծով ավագ խորհրդատու,

08.2009-10.2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ՝ վաճառքի տարածաշրջանային պատասխանատու, վաճառքի տարածաշրջանային ղեկավար,

05.2015-02.2016թթ. - «Սթրաթեջի Քոնսալթ» ՍՊԸ` համահիմնադիր-գլխավոր տնօրեն,

11.2016-06.2017թթ.  - «Լաս Կո» ՍՊԸ` համահիմնադիր-տնօրեն,

2017թ. հուլիսի 6-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։

Այլ տվյալներ`

1997-1998թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ։

Անձնական տվյալներ`

Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

Վարչության աշխատակազմի ղեկավար

Վահագն Հարությունյան /հեռ. (011) 50 11 50 , էլ.փոստ` vharutyunyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 07 օգոստոսի 1972 թ., ք. Երևան

Կրթություն

1996 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը <<աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա>> մասնագիտությամբ, ստացել է տնտեսագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն

1989-1990թթ. -Երևանի <<Էլեկտրոապարատների գործարան>>, հերթափոխի պետ

1998-2012թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմ, գործերի կառավարչություն, առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, շահագործման և ծառայությունների բաժնի ավագ կազմակերպիչ

2012թ. ապրիլի 11-ից - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

2012թ. հուլիսի 3-ից - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, աշխատակազմի ղեկավար

2014թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-480-Ա հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

Վարչության պետի խորհրդական

Սուրեն Կոշեցյան /հեռ. (011) 52 97 53, էլ.փոստ` skoshetsyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 08 մայիսի 1956 թ., Երևան

Կրթություն
1973-1978թթ.-ավարտել է Երևանի Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ:
 
1976-1978թթ.-Երևանի Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում ստացել է իրավագետի հասարակական մասնագիտություն։
 
Աշխատանքային գործունեություն
 
1978-1979թթ. - Երքաղխորհրդի գործկոմի կառավարման համակարգերի կենտրոնական Գ/Հ լաբորատորիա, ինժեներ
 
1979-1988թթ. - Երքաղխորհրդի գործկոմի քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երևանի Գ/Հ նախագծային ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ
 
1988-1992թթ. - Խ.Աբովյանի անվ. Հայկական մանկավարժական ինստիտուտ, դասախոս
 
1992թ. - Երքաղխորհրդի գործկոմի քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի կենտրոն, փոխտնօրեն
 
1992-1996թթ. - Երքաղխորհրդի գործկոմի նախագահի խորհրդական, վերահսկողության տեսչության առաջին կարգի մասնագետ, քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վերահսկողության բաժնի պետ
 
1996-2002թթ. - Երևանի քաղաքապետարան նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ, գործերի կառավարման վարչության պետ, Երևանի քաղաքապետարանի քարտուղար
 
2002-2006թթ. - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար
 
2007-2011թթ. - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի վարչության պետ
 
26.10.2011 թվականից՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդական:
 
Այլ տվյալներ
 
1987թ. շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2005թ.-ին՝ դոցենտի գիտական կոչում: Տպագրված 17 գիտական հոդվածների և թեզերի հեղինակ է:
 
2003 թվականին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
 
Անձնական տվյալներ
 
Անկուսակցական է:
 
Ամուսնացած է, խնամքին ունի երեք երեխա:

Արմեն Գևորգյան /հեռ. (011) 52 39 86, էլ.փոստ` agevorgyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 27 հուլիսի 1964 թ., ք.Երևան

Կրթություն

1986 թվականին ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանակիր պոլիտեխնիկական ինստիտուտը, «էլեկտրական մեքենաներ» մասնագիտությամբ, ստացել է ինժեներ-էլեկտրամեխանիկի որակավորում,

Աշխատանքային գործունեություն

1981-1993թթ. – «Հայէլեկտրոմեքենա» գործարան՝ փորձարկող, ինժեներ-տեխնոլոգ, տեղամասի վարպետ,

1991-1996 թթ. – Ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր՝ Սոցիալական քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ,

1994-1998 թթ. –  «Հրազդան Մարզահամալիր» ՊՓԲԸ՝ գլխավոր տնօրենի տեղակալ,

1998-1999 թթ. – ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն,

1999-2016 թթ. –  «Հրազդան Մարզահամալիր» ՊՓԲԸ՝ տնօրեն,

07.06.2016 թվականից՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդական

Այլ տվյալներ

Պահեստի սպա,

23.01.2008թ. ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա` դուստր և որդի

Վարչության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Համլետ Լպուտյան /հեռ. (011) 52 78 23 , էլ.փոստ` hlputyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 06 դեկտեմբերի 1953 թ., ք.Երևան

Կրթություն

1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը և 1976 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտնեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը՝ «աշխատաքի էկոնոմիկա» մասնագիտությամբ, ստացել է տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1970-1976թթ. - «Վ.Ի.Լենինի անվան ՀայԷլեկտրոգործարան»` բանվոր

1976-1979թթ. - ՀՍՍՀ Պետպլանի էկոնոմիկայի և պլանավորման ԳՀԻ՝ տնտեսագետ֊ կրտսեր գիտաշխատող

1979-1993թթ. - Աբովյանի «Չափիչ» գործարան՝ լաբորատորիայի վարիչ, տնօրենի օգնական, փոխտնօրեն

1993-1997թթ. - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն` բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ

1998-2000թթ.- ՀՀ սեփականաշնորհման նախարարություն` բաժնի պետ, վարչության պետի տեղակալ

2000-2003թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն` վարչության պետ, աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2003թ. նոյեմբերի 13-ից` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: Ունի երեք երեխա` 2 որդի, 1 դուստր, և 3 թոռնիկ:

Վարչության մամուլի քարտուղար

Մարգարիտա Սարգսյան /հեռ. (011) 56 62 42 , էլ.փոստ` marg.sargsyan@gmail.com

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 07 փետրվարի 1969 թ.,ԼՂՀ, Մարտակերտի շրջան, գյուղ Մաղավուզ

Կրթություն

1986թ. ոսկե մեդալով ավարտել է Մաղավուզի միջնակարգ դպրոցը:

1986-1991 թթ. – գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի բաժինը, ստացել է հեռուստալրագրողի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1991-1998թթ. – ՀՀ հեռուստառադիոպետկոմ՝ «Լրաբեր»  լրատվական- վերլուծական ծրագրի հեռուստալրագրող- խմբագիր

1998-1999 թթ. - «Նորք» հեռուստաընկերության լրատվական ծրագիր՝ լրագրող

1999թ. հունվար-ապրիլ - «ժամանակ» օրաթերթ՝ լրագրող

1999թ. փետրվար-նոյեմբեր - «Մշակույթ» ՀԸ` խմբագիր-կոորդինատոր

1999-2004 թթ. - «Պրոմեթևս» հեռուստաընկերություն՝ «Լրաբեր» լրատվական ծառայության լրագրող

2001-2004թթ.- ՀՀ կառավարություն՝ «Ձեռագիր» հեռուստատեսային հաղորդաշարի խմբագիր /հեռարձակվել է Հ1-ով/

2004-2013թթ. - «Հ 2» հեռուստաընկերություն՝ «Լրաբեր» լրատվական ծառայության լրագրող

2011թ. օգոստոսի 3-ից` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ մամուլի քարտուղար:

Այլտվյալներ

Հեռուստատեսային ֆիլմերի, սցենարների հեղինակ է:

Պարգևատրվել է ՀՀ Աժ նախագահի հուշամեդալով, ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Վարչության պետի օգնական

Լևոն Հարությունյան /հեռ. (011) 58 14 41 , էլ. փոստ` lharutyunyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 23 հոկտեմբերի 1987 թ., ք.Երևան

Կրթություն

Երևանի Ճարտարապետության և Շինարարության պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող։

Աշխատանքային գործունեություն

09.2011-10.2012թ.թ.- «Ռիչ Ֆրենդս» ՍՊԸ` տնօրեն

2012թ. նոյեմբերի 7-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի օգնական։

Այլ տվյալներ

2006-2008 թ.թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Պարգևատրվել է ՀՀ նախագահի շնորհակալագրով կուսակցական-հասարակական գործունեության համար:

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

Իրավաբանական վարչություն

Վարչության պետ` Անգելինա Ավանեսյան / հեռ. (011) 52 18 22, էլ. փոստ` aavanesyan@spm.am

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր`  20 հունիսի 1986 թ., ք. Ստեփանակերտ

Կրթություն

2003-2007 թթ.- Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

2007-2010 թթ. - ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման ֆակուլտետ

2007-2010 թթ. – Երևանի մենեջմենթի համալսարանի իրավագիտության ֆակուլտետ

2011-2015 թթ. Հայ-սլավոնական համալսարանի ասպիրանտուրա:

Աշխատանքային գործունեություն

01.07.2008-30.05.2010 թթ. – ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ մարդու իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետ

31.05.2010-01.11.2011թթ. - ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ վերլուծական բաժնի վարիչ

07.11.2011-31.10.2012թթ.-  «Էլիտա Մեկ» ՍՊԸ` իրավաբան

26.11.2012-25.02.2013թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար

25.02.2013 - 09.09.2013թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի գլխավոր մասնագետ

09.09.2013թթ. - 18.11.2016թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնի պետ

18.11.2016 թվականից - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Այլ տվյալներ

5 գիտական հոդվածների հեղինակ է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

 

Հայցապահանջների և իրավական ակտերի բաժին

Բաժնի պետ` Գառնիկ Հովհաննիսյան /հեռ. (011) 52-63-89/

 

Պայմանագրերի նախապատրաստման բաժին

Բաժնի պետ` Սվետլանա Ոսկանյան /հեռ. (011) 52-63-89/

 

Իրավաբանական վարչության գործառույթները

1) պետության շահերը պաշտպանելու նպատակով նախապատրաստում է հայցադիմումներ (դիմումներ) Հայաստանի Հանրապետության դատարաններ ներկայացնելու համար,

2) ընդդեմ վարչության ներկայացված հայցադիմումների (դիմումների) վերաբերյալ նախապատրաստում է պատասխաններ Հայաստանի Հանրապետության դատարաններ ներկայացնելու համար,

3) Հայաստանի Հանրապետության դատարանների վճիռների (որոշումների) դեմ նախապատրաստում է վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն  ներկայացվող համապատասխան նյութեր է նախապատրաստում,

4) նախապատրաստում և դատարանի հաստատման է ներկայացնում հաշտության համաձայնություններ,

5) ներկայացնում է պետական շահերը Հայաստանի Հանրապետության դատարաններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելով վարչության մասնակցությունը դատական նիստերին,

6) դատարաններ ներկայացնելու համար նախապատրաստում է միջնորդություններ, դիմումներինչպես նաև դատարաններում վարչության անունից հանդես գալու լիազորագրեր,

7) վարչության պետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն դատական ատյանների կայացրած վճիռների (որոշուների) վերաբերյալ,

8) մասնակցում է վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումնների կողմից նախապատրաստվող նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքներին և դրանց վերաբերյալ նախապատրաստում իրավական-փորձագիտական եզրակացություններ,

9) կատարողական թերթը ներկայացնում է հարկադիր կատարման և իրականացնում է ՙԴատական ակտերի հարկադիր կատարման մասին՚ ՀՀ օրենքով պարտատիրոջը վերապահված լիազորություններ,

10) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, օտարման, գրավի, նվիրաբերության, նվիրատվության և սեփականաշնորհման պայմանագրերի (գործարքների), ինչպես նաև դրանցում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համաձայնագրերի (համաձայնությունների) նախապատրաստման աշխատանքները,

11) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է անհատույց օգտագործման կամ վարձակալության տրամադրման պայմանագրերի (գործարքների), ինչպես նաև դրանցում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին համաձայնագրերի (համաձայնությունների) նախապատրաստման աշխատանքները,

11) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է այլ պայմանագրերի (եռակողմ, փոխանակման և այլն) նախապատրաստման աշխատանքները,

12) ապահովում է մասնավորեցման և օտարման մասնակիցների (գնորդների) մասին հայտնի դարձած տեղեկությունների պահպանումը և օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրումը,

13) վարչության պետին պարբերաբար ներկայացնում է հաշվետվություններ կնքված պայմանագրերի վերաբերյալ,

14) նախապատրաստում է նոտարական գրասենյակներում վարչության անունից հանդես գալու լիազորագրեր.

15) որպես Վարչության ներկայացուցիչ ապահովում է ՀՀ նոտարական գրասենյակներում պայմանագրերը (գործարքները) նոտարական վավերացումը.

16) նախապատրաստում է գրություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր, դիմումների պատասխաններ,

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամաններով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ

 

 

Պետական գույքի կառավարման քաղաքականության վարչություն

Վարչության պետ` Արտաշես Թառլամազյան /հեռ. (011) 52 73 23 , էլ.փոստ` atarlamazyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 4 հոկտեմբերի 1953 թ., Վրաստանի Հանրապետություն

Կրթություն

1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը և 1976 թվականին ավարտել Երևանի ժողովրդական տնտնեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը՝ «Ժողովրդական տնտեսության պլանավորում» մասնագիտությամբ, ստացել է տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1970-1971թթ. - Երևանի էլեկտրոապարատների գործարան՝ հսկիչ

1976-1991 թթ.- ՀՍՍՀ ԳԱ էկոնոմիկայի ինստիտուտ՝ տնտեսագետ, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող

1991-1992 թթ.- ՀՀ նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտե` վարչության պետի տեղակալ, վարչության պետի օգնական, բաժնի պետ

1992-1997 թթ.- ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն` բաժնի պետ, վարչության պետի օգնական

1997-2000 թթ.- ՀՀ սեփականաշնորհման նախարարություն` բաժնի պետ, վարչության պետ

2000-2003 թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն` գլխավոր վարչության պետ, վարչության պետ

2003 թ. նոյեմբերի 13-ից` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետ:

Այլ տվյալներ

1985թ. շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Երկու տասնյակ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: Ունի 2 դուստր և 2 թոռնիկ:

Պետական գույքի կառավարման քաղաքականության և ծրագրերի մշակման բաժին

Բաժնի պետ`  Նունե Խոջոյան  /հեռ.(011) 52-39-50/

 

Մեթոդաբանության և օրենսդրության մշակման բաժին

Բաժնի պետ`                           /հեռ. (011) 52-73-90/

 

Պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության գործառույթները.

1) մշակում և մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության պետական գույքի հաշվառման, պահպանման, արդյունավետ կառավարման, տնօրինման ու օգտագործման պետական միասնական քաղաքականության հիմնադրույթները,

2) մասնակցում է պետական սեփականություն հանդիսացող հողի, ընդերքի, անտառների, ջրային և այլ բնական ռեսուրսների տնօրինման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը,

3) իրականացնում է առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի բաժնետոմսերի մասնավորեցման և այդ կազմակերպությունների լուծարման, վարձակալությամբ տրված կամ տրվող պետական գույքի, այդ թվում` անշարժ գույքի կառավարման քաղաքականության մշակումը,

4) մշակում և մասնակցում է պետական գույքի կառավարմանն առնչվող իրավական ակտերի նախագծերի քննարկմանը,

5) համակարգում է վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացվող պետական գույքի կառավարման գործընթացին առնչվող իրավական ակտերի և առաջարկությունների նախագծերի մշակման աշխատանքները և դրանք սահմանված կարգով ներկայացում է քննարկման,

 6) իրականացնում է պետական գույքի մասնավորեցմանը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարմանն ու սնանկացմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի, ինչպես նաև այդ բնագավառներում իրականացվող ընթացակարգերի ուսումնասիրություն և մասնակցում է այդ գործընթացները կարգավորող մեթոդական փաստաթղթերի մշակմանը,

7) իրականացնում է առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարման քաղաքականության մշակման աշխատանքները,

8) իրականացնում է անհատույց օգտագործման կամ վարձակալությամբ տրված կամ տրվող պետական գույքի, այդ թվում` անշարժ գույքի կառավարման քաղաքականության մշակման աշխատանքները,

9) մշակում և սահմանված կարգով քննարկման է ներկայացնում վարչության աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր,

10) աջակցում է քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման արդյունավետության բարձրացմանը` մշակելով համապատասխան իրավական ակտերի նախագծեր,

11) կազմում է վարչության գործունեության տարեկան հաշվետվություններ,

12) համակարգում և վերահսկում է պետական գույքի հաշվառման աշխատանքների իրականացումը և ներկայացնում է առաջարկություններ հաշվառման բազայի կատարելագործման և հաշվառվող գույքի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

13) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների, ինչպես նաև գնահատող կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա մշակում և սահմանված կարգով քննարկման է ներկայացնում պետական գույքի մասնավորեցման Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր` մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների ընթացքում անհրաժեշտության դեպքում գրավոր դիմելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց,

14) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները,

15) պետական կառավարման մարմիններից, ինչպես նաև վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա մշակում է բնակելի տարածքների նվիրաբերության (նվիրատվության) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր,

16) վերլուծում է պետական գույքի մասնավորեցման ընթացքը` տեղեկություններ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից,

17) քննարկում է պետական գույքի մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունները, դիմումները,

18) իրականացնում է մասնավորեցվող պետական գույքի հաշվառում,

19) առաջարկություններ է ներկայացնում պետական գույքի կառավարման կատարելագործման հիմնական ուղիների սկզբունքների ընտրության, նախապատվությունների և սահմանափակումների վերաբերյալ,

20) մշակում է պետական գույքի մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր և օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում քննարկման,

21) մշակում է ՙՊետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում մասնավորեցման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախագծեր,

22) վերլուծում է մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքը, իրականացնում է ընդունված ծրագրերի կատարման դիտասևեռումը (մոնիտորինգը), առաջարկություններ է ներկայացնում գործընթացի արդյունավետության բարձրացման վերաբերյալ,

23) իրականացնում է պետական գույքի մասնավորեցման ծրագրերի առկա տեղեկատվական բազայի կառավարումը (ամփոփում, ընթացիկ տեղեկատվության լրացում, ընթացիկ շտկումներ և այլն):

 

Պետական բաժնեմասի կառավարման վարչություն

Վարչության պետ` Արմեն Մելիք-Իսրայելյան /հեռ. (011) 52-34-49 , էլ.փոստ` melikisrayelyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 1 հուլիսի 1963 թ., ք. Երևան

Կրթություն

1980-1985 թթ. - Երևանի Կ.Մարքսի անվան Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետ, ստացել է ինժեներ-էլեկտրիկի որակավորում

1988-1991թթ. - Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի համամիութենական ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի «Տնտեսագիտություն և արտադրության ղեկավարում» ֆակուլտետ՝ ստացել է տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1985-1990թթ. - Երևանի «Նաիրիտ»գիտաարտադրական միավորում՝ վարպետ

1990-1993 թթ. - «Հայջրշինինդուստրիա» արտադրական միավորման «Մասիսի մեխանիկական վերանորոգման» գործարանի տեղամասի պետ, բաժնի պետ, փոխտնօրեն

1993թ. - ՀՀ նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» ՊՁ ` առաջատար մասնագետ

1994-1997 թթ.- ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն` առաջին կարգի տնտեսագետ, առաջատար տնտեսագետ, գլխավոր տնտեսագետ

1997-2000 թթ.- ՀՀ սեփականաշնորհման նախարարություն` գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ

2000-2003 թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն` բաժնի պետ, վարչության պետ

2003-2007 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` բաժնի պետ

2007թ. դեկտեմբերի 27-ից` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության պետ:

Այլ տվյալներ

Մասնակցել է մի շարք դասընթացների` Regional Information Technology Institute (RITY) «Սեփականաշնորհում և վերակազմակերպում» (1998թ., Կահիրե, Եգիպտոս), « Ճապոնիայի վարչական, ֆինանսական և վերահսկողության համակարգեր» (2001թ., Տոկիո, Ճապոնիա):

Ծառայել է ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերում՝ սպա:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

Պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժին

Բաժնի պետ` Վարդան Ենգիդունյան /հեռ. (011) 52-65-57/

 

Լուծարման բաժին

Բաժնի պետ` Արամ Հարությունյան /հեռ. (011) 52-65-57/

 

Պետական բաժնեմասի կառավարման վարչության գործառույթները.

1) վարչության պետին է ներկայացնում վարչության տնօրինությանը փոխանցված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում լիազոր ներկայացուցիչների թեկնածուներ, որոնք սահմանված կարգով մասնակցում են ընկերությունների կառավարմանը,

2) ընկերություններում, որոնց պետական բաժնեմասը փոխանցված է վարչության տնօրինությանը, ձևավորում է խորհուրդներ (անհրաժեշտեւթյան դեպքում), վերստուգիչ հանձնաժողովներ,

3) ընկերություններում կազմակերպում է տարեկան և արտահերթ ժողովներ, վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում տնօրենների հետ աշխատանքային պայմանագրեր կնքելու վերաբերյալ,

4) Վարչության տնօրինության տակ գտնվող ընկերությունների ֆինանսատնտեսական դիտարկումների արդյունքների վերլուծության հիման վրա ներկայացնում է դրանց վերակազմակերպման, բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման, գույքի վարձակալության տրամադրման, օտարման, ինչպես նաև մասնավորեցման, մասնավորեցման ձևի ընտրության կամ լուծարման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ,

5) կազմակերպում է ընկերությունների կանոնադրական կապիտալի փոփոխությունների և բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական դեպոզիտարիայում գրանցման հետ կապված աշխատանքները,

6) իրականացնում է բաժնետոմսերի հանձնում-ընդունում, բաժնետոմսերի գրանցում ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում,

7) ընկերությունների գործունեության վերաբերյալ տարեկան և միջանկյալ հաշվետվությունների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում դրանց հետագա ճակատագրի և պետական բաժնեմասի տնօրինման վերաբերյալ,

8) իրականացնում է վարչության ենթակայության ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների ընդունումն ու ամփոփումը,

9) մասնակցում է ընկերությունների արտադրատնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթի բաշխման աշխատանքներին և հետևում ինչպես պետական բաժնեմասի դիմաց շահաբաժինների վճարմանն, այնպես էլ ընկերության զուտ շահույթի հաշվին ձևավորված մյուս հիմնադրամների արդյունավետ օգտագործմանը,

10) ընկերություններին ապահովում է դրանց ֆինանսատնտեսական գործունեության համար անհրաժեշտ խորհրդատվությամբ,

11) պետական կառավարման լիազոր մարմինների հետ համատեղ իրականացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների  ֆինանսատնտեսական մոնիտորինգ,

12) նախապատրաստում է ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության մասին տեղեկանքները Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու համար,

13) Ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների վերլուծության հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններ ներկայացնում է առաջարկություններ առևտրային կազմակերպությունների պետական բաժնետոմսերի կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ,

14) համակարգում է վարչության ենթակայության ընկերությունների գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների նախապատրաստման աշխատանքները,

15) մասնակցում է ընկերությունների ֆինանսական գործարար և առողջացման ծրագրերի մշակման ու իրագործման աշխատանքներին,

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N562-Ն որոշմամբ հաստատված կարգով և ձևերով վարչության ենթկայության ընկերությունների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում համապատասխան ստորաբաժանմանը,

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների միջանկյալ և լուծարային հաշվեկշիռների հաստատման համար անհրաժեշտ աշխատանքները,

18) մշակում և քննարկման է ներկայացնում ընկերությունների լուծարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր, առաջարկություներ,

19) Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո շահագրգիռ գերատեսչություններից լուծարման հանձնաժողովների անդամների թեկնածություններ ստանալուց հետո կազմում է լուծարվող ընկերությունների լուծարման հանձնաժողովներ ստեղծելու մասին վարչության պետի հրամանների նախագծեր,

20) ձեռնարկում է համապատասխան միջոցներ ընկերությունների լուծարման հանձնաժողովների գրանցման ուղղությամբ,

21) կազմակերպում է ընկերությունների լուծարման հանձնաժողովների նիստեր, կազմում է նիստերի արձանագրություններ, հետևում լուծարման հանձնաժողովների որոշումների կատարմանը և իրականացման ընթացքի մասին տեղեկացնում է լուծարման հանձնաժողովներին,

22) վարում է ընկերությունների պարտատերերի պահանջագրերի գրանցամատյան, ինչպես նաև իրականացնում է լուծարվող իրավաբանական անձանց վերաբերյալ փաստաթղթաշրջանառությունը,

23) ընկերությունների լուծարման հանձնաժողովների որոշումներին համապատասխան մասնակցում է դատարաներ ներկայացվող հայցադիմումների կազմանը,

24) ընկերությունների լուծարման հանձնաժողովների որոշումների հիման վրա նախապատրաստում է ընկերություններին սնանկ ճանաչելու հայցադիմումներ և ներկայացնում դատարան՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով համապատասխան մասնագետների մասնակցությունը դատական նիստերին,

25) Վարչությունը կարող է իրականացնել իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի և աշխատակազմի ղեկավարի այլ հանձնարականներ:

 

Պետական գույքի տնօրինման վարչություն

Վարչության պետ` Անյուտա Օհանյան /հեռ. (011) 54-39-50 , էլ.փոստ` aohanyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 12 հոկտեմբերի 1966 թ., ք. Երևան

Կրթություն

1984-1989 թթ. - Երևանի Կ.Մարքսի անվ֊ան Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր պոլիտեխնիկական ինստիտուտ, «էլեկտրաքիմիական արտադրության տեխնոլոգիաներ» մասնագիտություն, ստացել է ինժեներ-տեխնոլոգի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1989-1999թթ. - <Մարս> պետական ձեռնարկություն` ինժեներ-տեխնոլոգ

1999-2000թթ. - ՀՀ սեփականաշնորհման նախարարություն` առաջատար մասնագետ

2000-2003թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն՝  առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ

2003-2010թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` գլխավոր մասնագետ

2010-2012թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի մեթոդաբանության բաժնի պետ, օտարման բաժնի պետ

2012թ. ապրիլի 2-ից ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետ:

Անձնական տվյալներ

Ունի մեկ որդի:

Պետական գույքի օտարման բաժին

Բաժնի պետ` Ալբերտ Գասպարյան /հեռ. (011) 52-06-28/

 

Պետական գույքի գրանցման և հաշվառման բաժին

Բաժնի պետ` Գեղամ Սարգսյան /հեռ. (011) 52-06-28/

 

Պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման բաժին

Բաժնի պետ` Աննա Վարդազարյան /հեռ. (011) 58-35-40/

 

Պետական գույքի տնօրինման վարչության գործառույթները.

1) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի օտարման  նախապատրաստման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում գրավոր դիմելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին իրավաբանական և ֆիզիկական անձանց,

2) քննարկում է պետական գույքի օտարման վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները և օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալիս,

3) ձեռնարկում է միջոցներ օտարման ենթակա պետական գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթի ձեռքբերման ուղղությամբ,

4) ձեռնարկում է միջոցներ օտարման ենթակա գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը գնահատման ներկայացնելու ուղղությամբ,

5) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների ինչպես նաև գնահատող կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա  օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և սահմանված կարգով քննարկման է ներկայացնում պետական գույքի օտարման Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր:

6) իրականացնում է օտարվող պետական գույքի հաշվառումը:

7) իրականացնում է պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման նախապատրաստման աշխատանքները, անհրաժեշտության դեպքում գրավոր դիմելով Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին իրավաբանական և ֆիզիկական անձանց,

8) քննարկում է պետական գույքն  անհատույց օգտագործման տրամադրման վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները և օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալիս,

9) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության և փաստաթղթերի հիման վրա  օրենսդրությամբ սահմանված կարգով մշակում և քննարկման է ներկայացնում պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր,

10) իրականացնում է անհատույց օգտագործման տրամադրված պետական անշարժ գույքի և դրա օգտագործողների վերաբերյալ տեղեկատվության հաշվառում:

11) քննարկում է պետական գույքի վարձակալության տրամադրման  վերաբերյալ ստացված առաջարկությունները և դիմումները և օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալիս,

12) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի վարձակալության տրամադրման նախապատրաստական աշխատանքներ,

13) վարձակալության վճարումներ ունեցող սուբյեկտներին ծանուցում է հերթական վարձակալության վճարների ժամկետների մասին,

14). վարձակալության տրամադրվող պետական գույքի վարձավճարների հաշվարկի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով գրություններ է նախապատրաստում համապատասխան պետական կառավարման մարմիններ,

15) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վարձակալության տրամադրվող պետական գույքի վարձավճարների հաշվարկը,

16) հսկողություն է իրականացնում պետական գույքի վարձակալական վճարների հավաքագրման գործընթացի նկատմամբ,

17) հաշվետվություններ է ներկայացնում պետական գույքի վարձակալական վճարների հավաքագրման ընթացքի վերաբերյալ,

18)  իրականացնում է վարձակալության տրամադրվող պետական գույքի հաշվառումը,

19) օրենսդրությամբ սահմանված կարգով  ձեռնարկում է միջոցներ վարչության աշխատակազմին ամրացված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների իրականացման նախապատրաստման, այդ թվում նաև հողհատկացման հիմքերի ձեռքբերման ուղղությամբ,

20) ձեռնարկում է միջոցներ վարչության աշխատակազմին ամրացված անշարժ գույքի գնահատման ելակետային տվյալների փաթեթի համար անհրաժեշտ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, նաև անշարժ գույքի առանձնացման դեպքում` առանձին վկայականների ձեռքբերման ուղղությամբ,

21) ստեղծում և վարում է Վարչության աշխատակազմին ամրացված շարժական և անշարժ գույքի համապարփակ բազա,

22) բազայի տվյալների հիման վրա տրամադրում է տեղեկատվության Վարչության աշխատակազմին ամրացված անշարժ գույքի և ազատ տարածքների վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկում է համապատասխան միջոցներ ազատ տարածքների հայտնաբերման ուղղությամբ,

23) պետական գույքի հաշվառման բազայում ներառելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N562-Ն որոշմամբ հաստատված կարգով և ձևերով տեղեկություններ է տրամադրում  համապատասխան ստորաբաժանմանը:

24) իրականացնում է Վարչության աշխատակազմին ամրացված շարժական և անշարժ գույքի հետ կապված այլ գործառույթներ:

 

Քարտուղարություն

Քարտուղարության պետ` Գևորգ Թամազյան /հեռ. (011) 52-98-57, էլ.փոստ` gtamazyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 14 հունվարի 1952 թ., ք.Ալավերդի

Կրթություն

1969-1974 թթ.- Երևանի Կ.Մարքսի անվ. պոլիտեխնիկիական ինստիտուտ, «Էլեկտրական մեքենաներ» ֆակուլտետ, ստացել է ինժեներ-էլեկտրամեխանիկի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1974-2004թթ. - «Վ.Ի.Լենինի անվան ՀայԷլեկտրոգործարան»` ավագ ինժեներ, երկրորդ կատեգորիայի ինժեներ-կոնստրուկտոր, առաջին կատեգորիայի ինժեներ-տեխնոլոգ, արտադրամասի պետի տեղակալ, բաժնի պետ, ծառայության պետ

2004-2005թթ.- ՀՀ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ` գլխավոր մասնագետ

2006թ. - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն` գլխավոր մասնագետ

2006 - 2008թթ. ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն` բաժնի պետ

2008թ. հոկտեմբերի 29-ից` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի քարտուղարության պետ:

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: Ունի երկու որդի:

Փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների բաժին

Բաժնի պետ` Լուսինե Խոսրովյան /հեռ. (011) 52-73-00/

Արտաքին կապերի և ինֆորմատիկայի բաժին

Բաժնի պետ`  Նորա Մելքոնյան  /հեռ. (011) 52-97-53/

 

Քարտուղարության գործառույթները.

1) գործավարության կարգի պահանջներին համապատասխան իրականացնում է Վարչությունից առաքվող և Վարչություն մուտքագրվող փաստաթղթերի, նամակների և դիմումների գործավարությունը,

2) իրականացնում է Վարչության ներքին փաստաթղթաշրջանառության աշխատանքների կազմակերպման և վերահսկման աշխատանքները,

3) սահմանված կարգով իրականացնում է Վարչության արխիվային փաստաթղթերի պահպանման, օգտագործման տրամադրման և Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից արխիվ հանձնման ենթակա փաստաթղթերի արխիվացման աշխատանքները,

4) իրականացնում է Վարչությունից առաքվող և Վարչություն մուտքագրվող փաստաթղթերի պատճենահանման և պատկերամուտով մուտքագրման աշխատանքները,

5) իրականացնում է Վարչության Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ վերլուծություն և արդյունքների մասին տեղեկատվությունը պարբերաբար տրամադրում է Աշխատակազմի ղեկավարին,

6) արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժևորման, փաստաթղթերի ապահովագրման ֆոնդի ստեղծման և պահպանման աշխատանքների կազմակերպում և իրականացում,

7) արխիվային փաստաթղթերի պատճենները պահանջվող գրությունների պատասխանների նախապատրաստում,

8) Վարչության պետի, Վարչության պետի տեղակալների և Աշխատակազմի ղեկավարի կողմից համապատասխան ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ վերլուծության իրականացում և արդյունքերի պարբերաբար տրամադրում Աշխատակազմի ղեկավարին,

9) Վարչության պետի օգնականի հետ զուգահեռ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով և հանձնարարականներով գործավարության Վարչության կողմից կատարման ենթակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ հսկողություն և արդյունքերի մասին տեղեկատվությունը ամփոփում և տրամադրում է Վարչության պետին,

10) ապահովում է արտասահմանից ստացված և արտասահման ուղարկվող նամակների և այլ փաստաթղթերի պատրաստումը, թարգմանությունը և խմբագրումը,

11) պատրաստում է միջազգային կազմակերպություններից ստացված նյութերի վերաբերյալ համառոտ տեղեկանքներ,

12) համագործակցում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ,

13) ապահովում է Վարչության մասնակցությունը միջազգային համաժողովներին, ֆորումներին և ցուցահանդեսներին,

14) իրականացնում է համատեղ ծրագրերի կատարումն ապահովող կազմակերպչական և վերլուծական գործունեություն,

15) իրականացնում է Վարչության պաշտոնական կայքի պարբերաբար թարմացման աշխատանքները,

16) օտարերկրյա ներդրողների հետ կապ է ապահովում ինտերնետի և Էլեկտրոնային փոստի միջոցով,

17) ապահովում է Վարչության ներքին համակարգչային ցանցի անխափան աշխատանքը,

18) իրականացնում է Վարչության ստորաբաժանումներին ինտերնետային կապի տրամադրման աշխատանքները,

19) ապահովում է Վարչության ներքին համակարգչային ցանցին միացված բոլոր համակարգիչները համապատասխան ծրագրերով,

20) ապահովում է Վարչության կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերի անխափան աշխատանքը,

21) աջակցում է Վարչության Աշխատակազմի աշխատակիցների արտասահմանյան գործուղումների փաստաթղթերի ձևակերպմանը,

22) կազմակերպում է Վարչության պետի հանդիպումները օտարերկրյա պատվիրակությունների հետ,

23) կազմակերպում է արտասահմանից ժամանած պատվիրակությունների և առանձին հյուրերի հետ տարվող աշխատանքները,

24) կապեր է հաստատում արտասահմանյան երկրների պետական գույքի կառավարման կազմակերպությունների հետ և հավաքագրում այդ ոլորտին վերաբերող օրենսդրական ակտեր և այլ փաստաթղթեր՝ փորձի ուսումնասիրման և փոխանակման նպատակով,

25) Վարչության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է միջազգային համաձայնագրերի, համագործակցության պայմանագրերի նախագծեր,

26) մասնակցում է Վարչության Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթների, ինչպես նաև Վարչության կրտսեր և առաջատար պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման անցկացման աշխատանքներին,

27) կազմակերպում է Վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև էլեկտրոնային կապի ապահովման աշխատանքները:

Փաստաթղթերի հաշվառման և նամակագրությունների /ընդհանուր/ բաժին /հեռ.(011) 52-73-00/

 

 

Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչություն

Վարչության պետ` Մելանյա Ղուշչյան /հեռ. (011) 56-39-84 , էլ.փոստ` mghushchyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր`  13 հոկտեմբերի 1958թ., Հայաստանի Հանրապետություն

Կրթություն

1976 թվականին ընդունվել է  Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ և ավարտել է  1980 թվականին ստանալով տնտեսագետի որակավորում

Աշխատանքային գործունեությունը

01.08.80թ.-02.08.93թ. աշխատել է <Հայգալանտերեա>  հանրապետական մեծածախ բազայում որպես ապրանքագետ

03.08.93թ.-16.02.98թ. աշխատել է ՀՀ ԿԱ պետական գույքի հաշվառման և ապապետականացման վարչությունում որպես առաջին կարգի հաշվապահ, առաջատար մասնագետ, գլխավոր տնտեսագետ

16.02.98թ.-28.02.00թ. աշխատել է ՀՀ սեփականաշնորհման նախարարության  պայմանագրերի և վճարումների բաժնում  որպես գլխավոր մասնագետ

28.02.00թ.-10.01.06թ. աշխատել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հայտերի ընդունման և վճարումների բաժնում որպես գլխավոր մասնագետ

10.01.06թ-23.06.09թ. աշխատել է  ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հայտերի ընդունման և վճարումների բաժնի պետ՝ նշանակվելով արտամրցույթային կարգով

23.06.09թ-ից մինչ օրս աշխատում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության պետ

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ

Հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների և վճարումների բաժին

Բաժնի պետ` Հենրիկ Սահակյան /հեռ. (011) 52-98-56/

 

Գնումների բաժին

Բաժնի պետ`                               /հեռ. (011) 52-98-56/

 

Տնտեսական բաժին

Բաժնի պետ` Ռոման Արշակյան /հեռ. (011) 52-98-56/

 

Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գործառույթները.

1) ձևավորում է օպերատիվ կառավարման և ղեկավարման համար անհրաժեշտ վարչության կողմից իրականացվող ‎ ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների և ‎ֆինանսական արդյունքների մասին ամբողջական և հավաստի տեղեկատվություն,

2)իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ‎ֆինանսավորում և այդ մասով ծախսերի կատարում՝ ըստ համապատսխան հոդվածների,

 3) իրականացնում է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների հաշվարկում և փոխանցում,

4) իրականացնում է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների պարտադիր սոցիալական ապահովության վճարների, եկամտահարկի հաշվարկում և փոխանցում,

5) իրականացնում է դրամարկղի, հաշվարկային (բանկային) հաշվի վարում և շրջանառության ստուգում,

6)իրականացնում է ՙՊառնաս՚ սոցիալական ապահովագրության ծրագրի վարում, աշխատողների ընդունման, ազատման և ստացված եկամուտների վերաբերյալ ամենամսյա և տարեկան հաշվետվությունների ներկայացում,

7) իրականացնում է հաշվապահական հաշվառման և ‎ֆինանսական հաշվետվությունների տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով գույքի գույքագրման անցկացում,

8) իրականացնում է վարչության պահպանման ծախսերի հետ կապված (ջրի, էներգիայի, տրանսպորտի, ջեռուցման, կապի, գազամատակարարման) ժամանակացույցի կազմում և ժամանակին փոխանցում,

9) իրականացնում է տարբեր հաշվետվությունների (ամսական, եռամսյակային և տարեկան ‎ֆինանսական հոսքի, եկամտահարկի, սոցիալական ապահովագրության, վիճակագրական, դեբիտորական և կրեդիտորական պարտքի վերաբերյալ) կազմում և ներկայացում,

10) ֆինանսավորում է վարչության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպություններին և վերահսկում այդ գործընթացը,

11) ժամանակին և օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառումը, և կազմում է վարչության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների և այլ հաշվետվություններ,

12) հաշիվ ապրանքագրերի հիման վրա իրանականացնում է ապրանքների մուտքագրում և դուրսգրում,

13) աշխտակազմի տնօրինությանը հանձնված գույքը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում է վարչության հաշվեկշռում,

14) կազմում է աշխտակազմի տնօրինությանը հանձնված գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթներ,

15) իրականացնում է Վարչության մասով հաջորդող տարվա բյուջեի նախագծը, միջնաժամկետ ծախսային ծրագրերը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա իրականացնում է վարչության մասով պետական բյուջեի մուտքերի կանխատեսումներ,

16) մասնավորեցվող կամ օտարվող օբյեկտների գնորդներին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրում է վճարման հանձնարարագրեր,

17) հսկողություն է իրականացնում գնորդների կողմից` վճարման հանձնարարագրերով սահմանված ժամկետներում և չափերով օբյեկտների վաճառքի գների վճարումների կատարման վրա,

18) իրականացնում է վճարների հաշվառում, կազմում է հաշվետվություններ մասնավորեցման և օտարման սուբյեկտների կողմից կատարված վճարումների վերաբերյալ,

19) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության համայնքներին մասնավորեցումից և օտարումից տրամադրվող գումարների բաշխում,

20) տարաժամկետ վճարումներ ունեցող սուբյեկտներին ծանուցում է հերթական տարաժամկետ վճարների ժամկետների մասին,

21) հերթական տարաժամկետ վճարումը սահմանված ժամկետում չկատարած սուբյեկտի համար ներկայացնում է զեկուցագիր և նախապատրաստում է դատարան հայց ներկայացնելու համար պահանջվող հաշվարկները,

22) իրականացնում է վարչության ֆինանսական միջոցները նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ հսկողություն,

23) վարում է թիվ 1 տեղական գանձապետական բաժանմունքում գործող վարչության աճուրդի, մրցույթի և ուղղակի վաճառքի ժամանակավոր, արտաբյուջետային հաշիվները,

24) իրականացնում է գնումների իրականացման գործընթացի վարում,

25) օրենսդրությամբ սահմանված կարգով նախապատրաստում և կազմակերպում է վարչության համար անհրաժեշտ գույքի, աշխատանքների և ծառայությունների գնման գործընթացը,

26) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում վարչության կողմից հաստատած փաստաթղթերի վերաբերյալ.

27) կազմում և հաստատմանն է ներկայացնում գնման ընթացակարգերի արձանագրությունը և պայմանագրերը:

28) միջոցներ է ձեռնարկում վարչության համար գույք, ապրանքներ, աշխատանքներ և ծառայությունների ձեռք բերման ուղղությամբ,

29) հսկողություն է սահմանում վարչության ավտոտրանսպորտի աշխատանքների վրա, դրանք ապահովում վառելիքով, քսայուղերով, անհրաժեշտ ավտոմասերով և ավտոդողերով,

30) ապահովում է վարչության ծառայությունների համար հեռախոս, ռադիո, սանհանգույց, էլեկտրաէներգիայի և գազասարքերի շահագործումը,

31) ապահովում է վարչության շենքի, գույքի պահպանությունը և մաքրությունը,

32) հսկում է պատճենահանման աշխատանքները, ապահովում սարքերով և տոներով:

 

Անձնակազմի կառավարման բաժին

Բաժնի պետ` Լիլիթ Խախամյան /հեռ. (011) 52-73-00 , էլ.փոստ` lkhakhamyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 20 սեպտեմբերի 1972 թ., ք. Երևան

Կրթություն

1990-1996 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական hամալսարան «Արդյունաբերական էլեկտրոնիկա» մասնագիտություն, ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1990-1993թթ. - ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության «Հայթեթևարդնախագիծ» ՊՆԻ՝ տեխնիկ

1996-1998թթ. - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն՝ ավագ տեսուչ

1998-2000 թթ.- ՀՀ սեփականաշնորհման նախարարություն` առաջին կարգի մասնագետ

2000-2002 թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն` առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ,

2002 թվականի նոյեմբերի 13-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ:

Անձնակազմի կառավարման բաժնի գործառույթները.

1) նախապատրաստում է Վարչության պետի և Աշխատակազմի ղեկավարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերն և դրանք ներկայացնում ստորագրման,

2) իրականացնում է Վարչության պետի և Աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և առաքման հանձնելու աշխատանքները,

3) իրականացնում է Վարչության պետի և Աշխատակազմի ղեկավարի կադրային հրամանների մասին համապատասխան աշխատողներին տեղեկացնելու աշխատանքները,

4) իրականացնում է Վարչության պետի և Աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում՝ Վարչության կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն), ինչպես նաև Աշխատակազմում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, հանձնման-ընդունման, պահպանման աշխատանքները,

5) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները,

6) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների գրանցամատյանային տվյալների հավաքագրման և դրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ ներկայացնելու աշխատանքները,

7) մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին,

8) Աշխատակազմի ստորաբաժանումների հետ համատեղ նախապատրաստում է քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծեր և դրանք ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին,

9) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքները,

10) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները,

11) ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման Վարչության իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության բնագավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքները,

12) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է Աշխատակազմի առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման հարցաշարերի հրապարակման աշխատանքները,

13) կազմում է Աշխատակազմի տվյալ տարվա ընթացքում հերթական, ինչպես նաև արտահերթ ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկերը և դրանք ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին,

14) իրականացնում է Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման ավարտից մեկ ժամ հետո տեսանելի ցուցանակի վրա մրցույթի և ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի առկայության կամ բացակայության մասին տեղեկության հրապարակման աշխատանքները,

15) իրականացնում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու մասին վարչական ակտը տեսանելի ցուցանակի վրա հրապարակելու աշխատանքները,

16) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները,

17) հաշվառում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները՝ անմիջական ղեկավարների եզրակացություններով, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրում է դրանք և ներկայացնում համապատասխան առաջարկություններ,

18) իրականացնում է Աշխատակազմում աշխատանքային, այդ թվում՝ ժամկետային, պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները,

19) իրականացնում է Աշխատակազմում տեսանելի ցուցանակի վրա քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ տեղեկանալու մասին հայտարարության հրապարակման աշխատանքները,

20) ապահովում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործընթացների (քաղաքացիական ծառայության թափուր և ժամանակավոր թափուր պաշտոնի մասին տեղեկացնելու, քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակելու, այդ թվում՝ արտամրցութային կարգով, քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու, կարգապահական տույժեր կիրառելու, ժամկետային աշխատանքային պայմանագրեր կնքելու, քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն ժամկետի, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելու և այլն) ժամկետների պահպանման աշխատանքները,

21) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը,

22) ապահովում է Աշխատակազմի աշխատողների զինապարտության հաշվառումը և ամրագրումը,

23) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է գույքն ու եկամուտները հայտարարագրող Վարչության աշխատողների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու աշխատանքները,

24) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների սոցիալական քարտերի համակարգի հետ կապված աշխատանքները,

25) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն ներկայացնելու համար նախապատրաստում է Աշխատակազմի աշխատողների հետ կապված հաշվետվությունները,

26) ապահովում է Վարչության պետի և Աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվող անձանց (այդ թվում՝ Վարչության կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների և այլն) արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները,

27) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքները,

28) Աշխատակազմի աշխատողներին տրամադրում է գործուղման վկայականներ,

29) ապահովում է Վարչությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը,

30) անձնակազմի կառավարման հարցերով մեթոդական օժանդակություն է տրամադրում Վարչության կառավարման ներքո գտնվող պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին,

31) ապահովում է Աշխատակազմի աշխատողների ծառայողական վկայականների պատվիրումը և տրամադրում դրանք,

32) իրականացնում է Աշխատակազմ մուտքի ժամանակավոր անցագրերի տրամադրման և հաշվառման աշխատանքները,

33) իրականացնում է Աշխատակազմի անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին,

34) իրականացնում է Աշխատակազմի անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին,

35) Վարչության պետին, Աշխատակազմի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին տրամադրում է քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով,

36) իրականացնում է իրավական այլ ակտերով սահմանված անձնակազմի կառավարման հետ կապված այլ գործառույթներ:

 

Ներքին աուդիտի բաժին

Բաժնի պետ` Ցողիկ Զաքարյան /հեռ. (011) 58-35-40 , էլ.փոստ` czakaryan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 19 նոյեմբերի 1958 թ., ք. Երևան

Կրթություն

1976 -1980 թթ. - Երևանի ժողովրդական տնտնեսության ինստիտուտ «Վարկ» մասնագիտությամբ, ստացել է տնտեսագետի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1976-1980թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ` ավագ տնտեսագետ

1980-1988 թթ.- Պետբանկի Սպանդարյանի բաժանմունք՝ տնտեսագետ

1988-1992 թթ.- «Հայագրոարտբանկ»՝ բաժնի պետի տեղակալ

1992-1996 թթ.- ԲԱԿԲ «Պրոգրեսբանկ» բաժնի պետ

1996-1997 թթ.- ՀՀ կենտրոնական բանկ՝ առաջատար մասնագետ

1998-1999 թթ.- «Եվրոլյուքս» ՍՊԸ՝ գլխավոր հաշվապահ

1999-2000 թթ.- ՀՀ սեփականաշնորհման նախարարություն` առաջատար մասնագետ

2000-2003 թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն` առաջատար մասնագետ

2008 թ. հունիսի 9-ից` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի գլխավոր աուդիտոր:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

Ներքին աուդիտի բաժնի գործառույթները.

1) իրականացնում է վարչության գործունեության ֆինանսական կառավարման և հսկողությանն առնչվող բոլոր գործառույթները, որոնք ուղղված են վարչության գործունեության արդյունքի բարելավմանը,

2) աուդիտ իրականացնելու համար աջակցություն է ստանում համապատասխան ղեկավարներից և աշխատակիցներից,

3) պատասխանատու աշխատակիցներից պահանջում է աուդիտի համար անհրաժեշտ որևէ տվյալ,

4) զեկուցում է վարչության պետին աուդիտի իրականացման խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ,

5) առաջարկում է վարչության պետին փորձագետ նշանակել, եթե ներքին աուդիտի իրականացման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ ու հմտություններ,

6) համագործակցում է ներքին աուդիտի կոմիտեի և դրա անդամների հետ, մասնակցում է նրանց խորհրդակցություններին,

7) հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտորների վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը,

8) պատրաստում է և կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի նախագիծը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը,

9) կազմում և կազմակերպության ղեկավարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը,

10) հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարմանը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացմանը,

11) անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով լիազոր մարմնի հետ, մշակում առանձին մեթոդաբանություն ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության համար,

12) ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների,

13) բացահայտված կեղծիքի նշանների մասին տեղեկացնում է կազմակերպության ղեկավարին և ներքին աուդիտի կոմիտեին:

Պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժին

Բաժնի պետ` Հակոբ Քոյլոյան /հեռ. (011) 52-68-87 , էլ.փոստ` hqoyloyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ՝ 27 հունիսի 1981թ.

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

1998-1999թթ. և 2003-2006թթ.՝ Հայկական բաց համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2008թ-ի ապրիլից - 2010թ-ի փետրվար՝ ՀՀ ԲՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ,  իրավաբան

2010թ-ի մայիսից - 2010թ-ի նոյեմբեր՝ «Օնգարտ» Փաստաբանական գրասենյակ, իրավաբան

2011թ-ի մայիսից - 2014թ-ի փետրվար՝ Իրավաբանական գործունեություն իրականացնող Ա/Ձ

2011թ-ի հուլիսից - 2014թ-ի փետրվար՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ, անվտանգության տեսուչ, 2013թ-ի մայիսից՝ որպես անվտանգության ավագ

2013թ-ի հունիսից - 2014թ-ի փետրվար «ՅԱԿԻՏՈ» ՍՊԸ, հիմնադիր-տնօրեն

13.02.2014թ-ից - 13.03.2014թ-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի պետի պաշտոնակատար

14.03.2014թ-ից ՀՀ Կառավարությանը առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի պետ

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

1999-2001թթ.՝ պարտադիր զինվորական ծառայություն ԼՂՀ ՊԲ

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Անկուսակցական

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ամուսնացած

Պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի գործառույթները.

1) իրականացնում է պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերով գնորդների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հսկողություն /բացառությամբ գնորդների կողմից տարաժամկետ վճարումների պարտավորության կատարման/,

2) գնորդներից պահանջում է պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրում ամրագրված պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն,

3) ուսումնասիրում և վերլուծության է ենթարկում գնորդների կողմից ներկայացրած հաշվետվությունները և տրամադրում տեղեկատվություն պարտավորությունների կատարման վերաբերյալ,

4) անհրաժեշտության դեպքում գնորդներից պահանջում է պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերով ամրագրված պարտավորությունների կատարումը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր,

5) մասնավորեցման և օտարման պայմանագրերով նախատեսված գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման վերաբերյալ ներկայացնում է զեկուցագրեր (տեղեկանքներ),

6) հսկում է մասնավորեցման և օտարման պայմանագրերով գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը,

7) նախապատրաստում և առաջարկություններ է ներկայացնում մասնավորեցման և օտարման պայմանագրերով գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ,

8) իրականացնում է մասնավորեցման և օտարման պայմանագրերով գնորդների կողմից ստանձնած ներդրումային ու սոցիալական երաշխիքների ապահովման մասով պարտավորությունների կատարմանն առնչվող վերլուծական բնույթի աշխատանքներ,

9) կազմակերպում և ամփոփում է մասնավորեցման և օտարման պայմանագրերով ստանձնած և կատարված պարտավորությունների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը,

10) գործառույթների իրականացման համար ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տարածքային ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև վարչության մյուս ստորաբաժանումներից, մասնավորեցված ընկերություններից և մասնավորեցված պետական գույքի գնորդներից ստացված գրություններն ու փաստաթղթերը:

Առաջին բաժին

Բաժնի պետ` Լիաննա Մանուկյան /հեռ. (011) 52-73-00 , էլ.փոստ` lmanukyan@spm.am/

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր` 09 մայիսի 1967 թ., ք. Երևան

Կրթություն

1984-1989 թթ. - Երևանի Կ.Մարքսի անվան Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր պոլիտեխնիկական ինստիտուտի, «Ինֆորմացիոն չափիչ տեխնիկա» մասնագիտություն, ստացել է ինժեներ-էլեկտրիկի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1995-1998թթ. - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն՝ երկրորդ կարգի տնտեսագետ, առաջին կարգի տնտեսագետ

1998-2000թթ. - ՀՀ սեփականաշնորհման նախարարություն` առաջատար մասնագետ

2000-2002թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն՝ առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ

2002թ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ՝ գլխավոր մասնագետ

2002-2003թթ. - ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն` առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ

2003-2007 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն` գլխավոր մասնագետ

2007 թվականի ապրիլի 3-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի առաջին բաժնի պետ:

Անձնական տվյալներ

Ունի մեկ դուստր:

Առաջին բաժնի գործառույթները.

1) իրականացնում է Վարչության գաղտնիության ռեժիմի կազմակերպումը և դրա խստագույն պահպանությունը,

2) կանխում է Վարչության աշխատանքներում և փաստաթղթերում պարունակող գաղտնի տեղեկություններին անձանց (աշխատողներին) առնչվելու չհիմնավորված թույլտվությունը,

3) իրականացնում է գաղտնի աշխատանքներին, փաստաթղթերին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց հրահանգավորման կազմակերպումը, գաղտնիության ռեժիմի համապատասխան պահանջների վերաբերյալ նրանց իրազեկության ստուգումը,

4) իրականացնում է գաղտնի գործավարությունը, գաղտնի փաստաթղթերի հաշվառումը, պահպանումը և օգտագործումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովում է գաղտնի փաստաթղթերի առաքումը,

5) վերահսկում է գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու կարգի պահպանությունը և դրանց ժամանակին վերադարձնելը առաջին բաժին,

6) նախապատրաստում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր,

7) մասնակցում է գաղտնի տեղեկությունների հրապարակման փաստերի, գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերի կորուստի և գաղտնիության ռեժիմի մյուս խախտումների վերաբերյալ ծառայողական քննության անցկացմանը,

8) մասնակցում է գաղտնիության ռեժիմի ապահովման ներգերատեսչական կարգ սահմանող մյուս նորմատիվային ակտերի մշակմանը, ինչպես նաև հսկողություն է իրականացնում աշխատանքների, փաստաթղթերի ժամանակին գաղտնագրման ու գաղտնիության աստիճանի (դրոշմագրի) ճիշտ որոշման և փոփոխության նկատմամբ,

9) ապահովում է Վարչությունում գաղտնիության ռեժիմը բոլոր աստիճանների (հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի) գաղտնի աշխատանքներ կատարելիս և փաստաթղթեր գործածելիս,

10) իրականացնում է Վարչության համակարգի աշխատակիցների զինվորական հաշվառումը, ինչպես նաև պահեստազորային աշխատակիցների ամրագրման աշխատանքները,

11) բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ: