Մուտք Էլ. փոստ

Կանոնադրություն

Հավելված
ՀՀ տնտեսական զարգացման և

 ներդրումների նախարարության

2018 թվականի հունիսի 11–ի

398-Լ  հրամանի

 

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

  1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)  ենթակա մարմին է:
  2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
  3. Կոմիտեն գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլիրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
  4. Նախարարությանը ենթակա կոմիտեի անվանումն է՝

1) հայերեն՝ Պետական գույքի կառավարման կոմիտե,

2) ռուսերեն`  Комитет по управлению государственным имуществом,

3) անգլերեն` Committee of State Property Management,

4) ֆրանսերեն՝  Comité de gestion des biensd'État:

  1. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Կոմիտեն ունի խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
  2. Կոմիտեի կառուցվածքում ընդգրկված են կոմիտեի նախագահի, կոմիտեի նախագահի տեղակալի, կոմիտեի նախագահի օգնականի, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:
  3. Կոմիտեին կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ,պետական հիմնարկներ՝ առանց հիմնադրի իրավասությունների փոխանցման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
  4. Կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապահվել են պետական բաժնետոմսերի և բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
  5. Կոմիտեի գտնվելու վայրն է՝ քաղ. Երևան, ՏիգրանՄեծի պող., 4:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Կոմիտեի նպատակներն են`
  1. պետական գույքի կառավարման (այդ թվում՝ մասնավորեցման, օտարման, լուծարման, օգտագործման, սպասարկման) արդյունավետության բարձրացումը․   
  2. պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը և գույքի հանրային օգտակարության բարձրացումը․
  3. պետական գույքի գույքագրումը և ամբողջական հաշվառումը.
  4. պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետության բարձրացումը․
  5. պետական գույքի կառավարման ոլորտում պետություն-մասնավոր հատված փոխշահավետ գործընկերության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը և նոր գործիքակազմի ներդրումը․
  6. պետական գույքային հարաբերությունների կարգավորումը և շարունակական բարեփոխումը:
  1. Կոմիտեի խնդիրներն են՝
  1. պետական գույքի մասնավորեցման, օտարման, օգտագործման տրամադրման ծրագրային կառավարման բարեփոխումը․
  2. պետական գույքի մասնավորեցման, օտարման, երկարաժամկետ և կարճաժամկետ վարձակալության, անհատույց օգտագործման տրամադրման ընթացակարգերի պարզեցումը, վարչարարության կրճատումը, գործընթացի թափանցիկության և հրապարակայնության ապահովումը․
  3. պետական գույքի գրավչությունը և վաճառքի խթանումն ապահովելու համար պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացում առավել գործուն և արդյունավետ գործիքակազմի կիրառումը․
  4. չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող պետական գույքը տնտեսական շրջանառության մեջ դնելու աշխատանքների իրականացումը․
  5. պետության գործառույթների համար անհրաժեշտ պետական գույքի կազմի և ճիշտ (նախընտրելի) կառուցվածքի սահմանումը․
  6. պետական գույքի հաշվառման բնագավառում արդիական միջոցների ներդրումը․
  7. պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում արդյունավետ գործիքակազմի կիրառումը՝ կոնցեսիոն և հավատարմագրային կառավարման հանձնելու ճանապարհով․
  8. պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքներից ելնելով պատասխանատվության և կատարված աշխատանքի խրախուսման բնագավառում նոր գործիքակազմի ներդրումը:

 

III. ԿՈՄիՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  1. Կոմիտեի գործառույթներն են`

1) իրականացնում է իրեն հանձնված (ամրացված) պետական գույքի (այդ թվում՝ իր կառավարմանը հանձնված բաժնետոմսերի) կառավարումը և սպասարկումը․

2) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին (այսուհետ՝ նախարար) ներկայացնում է առաջարկություններ պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, ինչպես նաև առանձին տարածքների արդյունավետ օգտագործման, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի ճանաչման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ․

3) համակարգում է պետական գույքի գույքագրման աշխատանքները և համապատասխան պետական կառավարման մարմինների հետ համատեղ դրանց անցկացումը, նախարարին ներկայացնում է հաշվետվություններ պետական գույքի գույքագրման արդյունքների և վիճակի փոփոխությունների վերաբերյալ․

4) իրականացնում է պետական, այդ թվում՝ պետական, կամ ծառայողական գաղտնիք պարունակող գույքի հաշվառման աշխատանքները և վարում պետական գույքի հաշվառման գրանցամատյանը․

5) համագործակցում է միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների հետ․

6) պետական գույքի կառավարման ոլորտում աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ու ներդրումների իրականացման ծրագրերի մշակմանը և դրանց իրագործմանը․

7) մշակում և նախարարին է ներկայացնում պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրը, դրա կատարման արդյունքների մասին կազմում և նախարարին է ներկայացնում տարեկան հաշվետվություն, ինչպես նաև իրականացնում է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների ամփոփումը․

8) մշակում և նախարարին է ներկայացնում պետական գույքի մասնավորեցման ծրագրերի, դրանցում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը․

9) իրականացնում է պետական գույքի մասնավորեցումը, կազմակերպում է վաճառքի իրականացումը, ինչպես նաև կազմում է մասնավորեցման ծրագրերի կատարման տարեկան հաշվետվությունները․

10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները,

11) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ, վարձում է փորձագետներ, ներգրավում է մասնագիտացված կազմակերպություններ․

12) կնքում է մասնավորեցման գործարքներ, վերահսկում է պայմանագրային պարտավորությունների կատարումը, դրանց չկատարման դեպքում ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և մասնավորեցման պայմանագրով նախատեսված միջոցներ․

13) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները, գանգատները․

14) մշակում է մասնավորեցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի, ինչպես նաև պետական գույքի մասնավորեցման մասին իրավական ակտերի նախագծեր․

15) մասնավորեցման համար վճարումը, այդ թվում` հերթական վճարումը, ինչպես նաև մասնավորեցման գործարքի այլ պայմանները չկատարելու դեպքում հայց է ներկայացնում դատարան` գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու կամ մասնավորեցման պայմանագրով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ կիրառելու մասին․

16) վերահսկում և վերլուծում է մասնավորեցման ընթացքը` այդ նպատակով տեղեկություններ ստանալով պետական կառավարման և դատական մարմիններից․

17) կազմակերպում է մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների (այդ թվում` ազդագրերի) հրապարակումը․

ավելին...