Մուտք Էլ. փոստ

Պետական աջակցություն՝ հայրենանվեր գործին

Պետական աջակցություն՝ հայրենանվեր գործին

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում առաջնահերթ է կառավարման արդյունավետության բարձրացումը, որի կարևոր ուղղություններից մեկն էլ պետական գույքի արդյունավետ տնօրինումն ու օգտագործումն է: Վարչությունը իրավական ակտերով ամրագրված հստակ սկզբունքներ ունի՝ գույքն անհատույց և նվիրաբերության սկզբունքներով հատկացնելու դեպքերի համար, որոնք առաջին հերթին պետք է հասարակական կարևորություն ունենան և ծառայեն կրթական, դաստիարակչական, մշակութային նպատակների:

Նման արտահայտիչ օրինակ է «Երկրապահ կամավորականների միությանը» տարածքների հատկացումը, որոնք ծառայում են մատաղ սերնդի դաստիարակությանը հայրենասիրության, ազգային արժեքների պահպանման և ամրապնդման ոգով, ինչն ավելի կարևորվում է ներկայիս ժամանակահատվածում, երբ երկիրը գտնվում է «ոչ՝ պատերազմ, ոչ՝ խաղաղություն» փաստացի իրավիճակում: Վարչությունը «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման և նվիրաբերության հիմունքներով մարզերում և մայրաքաղաքում հետևյալ տարածքներն է հատկացրել.

Երևանի քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի՝ Նորքի 11-րդ փողոց թիվ 62, Արաբկիր վարչական շրջանի՝ Քանաքեռ ՀԷԿ թիվ 14, ինչպես նաև Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան փողոց թիվ 24 շենքի 59 հասցեով շինություններ: Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքում, Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան քաղաքային համայնքի՝ Զ. Անդրանիկի թիվ 3, տարածքներ: Մասնավորապես՝ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունն իրեն հատկացված տարածքները օգտագործում է  հիմնականում բանակաշինությանը նվիրված տարբեր միջոցառումների, զինվորական և ռազմական հաստատություններիի հետ երեխաների կապերի ամրապնդման, տարբեր բնույթի մարզական, ռազմահայրենասիրական միջոցառումների իրականացման նպատակով: Միության կողմից կազմակերպվում են նաև ամենամյա ուխտագնացություններ, ռազմահայրենասիրական կոնֆերանսներ,երթեր, երիտասարդական ու ժամանցային միջոցառումներ, միության տարածքային կառույցների հերթական և արտահերթ նիստեր են գումարվում: