Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցներն անցած 9 ամիսներին

Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից

ստացված միջոցներն անցած 9 ամիսներին

 

2016 թվականի 9 ամիսների ընթացքում՝

 

պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 6 770 354.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 070 164.8 հազ. դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 2 691 749.3 հազ. դրամ, Վարչության արտաբյուջե՝ 8 440.7  հազ. դրամ,

պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 55 206.5 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 53 685.2 հազ. դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 1 521.3 հազ. դրամ:

Պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 166 649 836 ՀՀ դրամ:

ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների  տեղակայման  և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է  62 887.1 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 13 548.6 հազ. դրամ, համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 48 579.0  հազ. դրամ, իսկ այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 759.5  հազ. դրամ:

Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 32 932.9 հազ.դրամ:

 

Ամփոփում.

 

Վերոնշյալ  հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են 6 921 381.3 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 170 331.5 հազ. դրամ, համայնքային բյուջեներ են փոխանցվել 2 693 270.6 հազ. դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 48 579.0 հազ. դրամ, Վարչության արտաբյուջե՝ 8 440.7 հազ. դրամ, իսկ այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 759.5 հազ. դրամ: