Մուտք Էլ. փոստ

Պայմանագրային պարտավորությունների վերահսկողությունը 2016թ. 9 ամիսներին

Պայմանագրային պարտավորությունների  վերահսկողությունը 2016թ. 9 ամիսներին

 

Պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերով 01.01.2016-30.09.2016թթ. ընթացքում պարտավորություն են ստանձնել 15 գնորդ.

 

  • 8 գնորդի՝  պայմանագրերով նախատեսված ներդրումային պարտավորությունները կազմել են 59 368 737 ՀՀ դրամ և 400 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 4 գնորդ կատարել են՝ 68 378 094 ՀՀ դրամ, 2-ը չեն կատարել 27 666 700 ՀՀ դրամի չափով պարտավորություններ, ինչի արդյունքում հաշվարկվել է 5 533 340 ՀՀ դրամի չափով տուգանք: Երկու գնորդի կողմից նախատեսված են 400 000 ԱՄՆ դոլարի և 5 000 000 ՀՀ դրամի ներդրումներ, որոնց ընթացքի վերաբերյալ ներկայացրել են փաստաթղթեր և գտնվում են ուսումնասիրման փուլում: 1 գնորդ դեռևս չի ներկայացրել փաստաթղթեր, քանի որ առկա են ժամկետներ:
  • 5 գնորդի կողմից նախատեսվել են այլ տիպի պարտավորություններ, որոնք կատարվել են:
  • 3 գնորդ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսել են ստեղծել 18 աշխատատեղ՝ ստեղծվել է՝ 26-ը:
  •  

Անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերով պարտավորություններ են ստանձնել 21 փոխառուներ՝

 

  • 2 փոխառուներ ստանձնել են ներդրումային պարտավորություններ 54 000 000 ՀՀ դրամի չափով, կատարվել է 93 740 331 ՀՀ դրամի:
  • 18 փոխառուներ ստանձնել են իրենց գործարար ծրագրերով նախատեսված պարտավորությունները, որոնք պայմանագրի դրույթներին համապատասխան կատարվում են:
  • 1 գնորդի կողմից ներդրումային պարտավորությունները կատարվել են նախորդ տարի:
  • 1 գնորդ ստանձնել է գործարար ծրագրով նախատեսված պարտավորություն, որը կատարվել է:
  • 1 գնորդ ստանձնել է 1 000 000 ՀՀ դրամի ներդրում, կատարել 7 205 000  ՀՀ դրամ՝ նախորդ տարի:

 

Ծառայությունների մատուցման պայմանագրերով պարտավորություն է ստանձնել 1 գնորդ, որը չի կատարել:

 

Վարձակալության պայմանագրերով պարտավորություն է ստանձնել 1 գնորդ, նախատեսված է եղել 1 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում, սակայն չի կատարվել և հաշվարկվել է 60 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի տուգանք:

 

Նվիրաբերության պայմանագրերով պարտավորություններ են ստանձնել 4 գնորդ.

 

  • 1 գնորդի կողմից նախատեսված է եղել 11 600 հազ. ՀՀ դրամ, սակայն կատարվել է 25 669 500 ՀՀ դրամ:
  • 3 գնորդների կողմից նախատեսված է այլ տիպի պարտավորություններ, որոնք կատարված են:
  •  

Չկատարված պարտավորությունների վերաբերյալ գործերը գտնվում են դատական վարույթներում: