Մուտք Էլ. փոստ

Պայմանագրային պարտավորությունների վերահսկողությունը երրորդ եռամսյակում

Պայմանագրային պարտավորությունների վերահսկողությունը երրորդ եռամսյակում

 

 

2016 թ. 3-րդ եռամսյակում պարտավորություն են ստանձնել 6 գնորդ, որոնց ներդրումային պարտավորությունները կազմել են՝ 43 400 000 ՀՀ դրամ, 2 գնորդ արդեն իսկ կատարել են 54 159 094 ՀՀ դրամի ներդրում:

 

-  Նախատեսված ներդրումները սահմանված  ժամկետում չեն կատարվել 4 գնորդի կողմից՝  30 400 000 ՀՀ դրամ և 400 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի     չափով:

-  Մեկ գնորդի կողմից նախատեսված էր 25 000 000 ՀՀ դրամի ներդրում, որի չկատարման համար հաշվարկվել է  5 000 000 ՀՀ դրամ տուգանք: Երկու գնորդ  փաստաթղթեր են ներկայացրել, որոնք ուսումնասիրվում են, 1 գնորդ դեռևս դրանք չի ներկայացրել, ժամկետը չի սպառվել:

-  Մեկ գնորդ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսել էր 7 աշխատատեղ ստեղծել, ինչը կատարվել է:

 

Անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերով պարտավորություն են ստանձնել 2 գնորդ, 1 -ի ստանձնած պարտավորությունը կատարվել է:

Նվիրաբերության պայմանագրերով 3-րդ եռամսյակում պարտավորություն է ստանձնել և իրականացրել 1 գնորդ:

Չկատարված պարտավորությունների վերաբերյալ գործերը դատական վարույթներում են: