Մուտք Էլ. փոստ

Պետական բաժնեմասի կառավարման վարչությունն անցած 9 ամիսներին

Պետական բաժնեմասի կառավարման վարչությունն անցած 9 ամիսներին

 

 

1. Պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժին

 

2015թ.-ի տարեկան արդյունքների հիման վրա իրականացվել է  պետական մասնակցությամբ 194 առևտրային կազմակերպությունների և 2016թ.-ի 1-ին կիսամյակի արդյունքներով՝ 190 առևտրային կազմակերպությունների  ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում և վերլուծություն:

Վերլուծությունների արդյունքում կազմված ամփոփ տեղեկանքները սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ վարչապետին, պատճենը՝ ՀՀ ֆինանսների նախարարին: 

2016թ. հուլիսի 1-ի դրությամբ վարչության ենթակայության ընկերությունների թիվը եղել է 26: 3-րդ եռամսյակի ընթացքում «Ընդերքաբան» ԲԲԸ-ի առանձնացման ձևով վերակազմավորման արդյունքում ստեղծվել են 3 նոր`  100 տոկոս պետական բաժնեմասով ՓԲԸ-ներ, 2 ընկերություն սնանկացման գործընթացում են:

2016թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարության վարչության ենթակայության ընկերությունների թիվը 27 է, որից 16-ը՝ 100% պետական մասնակցությամբ,   4-ը՝ 100%-ից պակաս 50%-ից ավել և 7-ը՝ 50%-ից պակաս:

Հաշվետու ժամանակահատվածում՝

- 1 ընկերության /«Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» ՓԲԸ/ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը առուվաճառքի պայմանագրի համաձայն հանձնվել են գնորդին:

- 2 ընկերությունում իրականացվել է կանոնադրության փոփոխություն /«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ, «Ընդերքաբան» ԲԲԸ/,

- ՀՀ կառավարության 24.12.2015թ. «Ընդերքաբան» ԲԲԸ-ի առանձնացման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 1547-Ա որոշմամբ ստեղծված 3 ընկերությունների համար մշակվել և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցմանն են ներկայացվել 3 նոր կանոնադրություններ:              

Ընկերություններում անցկացվել են 19 արտահերթ և 17 տարեկան ժողովներ, տնօրենների խորհրդի 5 նիստ:

ՀՀ վարչապետի 2016 թվականի փետրվարի 22-ի թիվ 94-Ա որոշմամբ հաստատված պետական գույքի մասնավորեցման /մասնավորեցման նախապատրաստման/ կամ ընկերությունների լուծարման ներկայացնելու մասին ժամանակացույցին համապատասխան 3 /«Ջրհան», «Արաքս» և «Երվերելակ» ՓԲԸ-ներ/ ընկերությունների համար ներկայացվել են մասնավորեցման,  1 ընկերության / «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ/ համար լուծարման փաթեթներ:

Մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի կազմից գույք առանձնացնելու, կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Երևան համայնքին գույք նվիրաբերելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

2. Լուծարման բաժին

 

2016 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով ստեղծվել են 4 կազմակերպությունների լուծարման հանձնաժողովներ:

Նույն ժամանակահատվածում՝

- 12 կազմակերպությունների լուծարման գործընթացն ավարտվել է,

- 1 կազմակերպության համար սնանկ ճանաչելու դիմում է ներկայացվել ՀՀ ընդհանուր իրավասության դատարան:

01.09.2016թ. դրությամբ լուծարման գործընթացում են գտնվում 21 կազմակերպություններ:

Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 38690,0 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից՝ ՀՀ պետական բյուջե` 34679,0 հազար դրամ, համայնքային բյուջե՝ 19,0 հազար դրամ, աշխատավարձի գծով` 1148,0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք` 2844,0 հազար դրամ:

ՀՀ պետական բյուջեի թիվ 900005029039 «Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում» եկամտային հաշվին փոխանցվել է 723,0 հազար դրամ: