Մուտք Էլ. փոստ

Իրավաբանական վարչության եռամսյակային ցուցանիշները

Իրավաբանական վարչության եռամսյակային ցուցանիշները

 

Իրավաբանական վարչության հայցապահանջների և իրավական ակտերի բաժնում երրորդ եռամսյակում նախապատրաստվել է 4 հայցադիմում, 1 հայցադիմումի պատասխան, 2 առարկություն, 3 վերաքննիչ բողոք, 1 սնանկության պահանջ  և  ՀՀ կառավարության 50 որոշման նախագծի կարծիք է տրվել:

03.10.2016 թվականի դրությամբ հարուցված հայցերի, ինչպես նաև բանակցությունների հիմքով ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 18 072 965 ՀՀ դրամ, որից՝ մասնավորեցման գործերով՝ 15 412 504 ՀՀ դրամ, վարձակալական գործերով՝ 2 660 461 ՀՀ դրամ գումար:

Պայմանագրերի նախապատրաստման բաժնի կողմից կնքվել են

 - պետական գույքի օտարման 4 պայմանագրեր

 - ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ 29,

 -  ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրեր 3,

 -  բնակելի տարածքի նվիրատվության պայմանագրեր՝ 18,

 - ոչ բնակելի տարածքի նվիրաբերության պայմանագրեր՝ 6,

 - բնակելի տարածքի նվիրաբերության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր` 2,

 - ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրերում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրեր՝ 6,

 -  ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրեր՝ 3,

- համաձայնագրեր՝ ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրերում փոփոխություն կատարելու մասին՝ 7,

- համաձայնագրեր՝ ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին՝ 6,

- պետական գույքի օտարման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին՝ 1,

- հողամասերի նվիրատվության (համայնքները նվիրել են Հայաստանի Հանրապետությանը) պայմանագրեր՝ 5,

- ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների  տեղակայման  և  սպասարկման պայմանագիր՝ 6

- անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ 4 (որից երկուսը` նախնական պայմանագրեր, երկուսը` հիմնական պայմանագրեր):