Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ նամականին՝ երրորդ եռամսյակում

ՊԳԿՎ նամականին՝ երրորդ եռամսյակում

 

2016թվականի երրորդ եռամսյակում Պետական գույքի կառավարման վարչությունում մտից և ելից փաստաթղթաշրջանառությունը կազմել է 3175 միավոր, որից 1611-ը մտից փաստաթղթերն են, 1564-ը՝ ելից: Տարվա ինն ամիսների կտրվածքով ընդհանուր փաստաթղթաշրջանառությունը կազմել է 10066:

Շրջանառության զգալի մասը էլեկտրոնային է, հիմնականում՝ «Մալբրի» համակարգով, էլփոստով շրջանառությունը եռամսյակի ընթացքում կազմել է 60 միավոր:

Երկրորդ տեղում փոստային առաքումներն են՝ 425 ելից և 310 մտից նամակներով, այնուհետև՝ սուրհանդակային ծառայության առաքանին է: Առձեռն փաստաթղթաշրջանառությունը ընդգրկել է 307մտից և 204 ելից միավոր: Այդ թվում քաղաքացիների դիմումներն իրենց պատասխաններով կամ ելից-մտից շրջանառությամբ կազմել են 313 միավոր:

Քաղաքացիները Պետական գույքի կառավարման վարչությանը հիմնականում դիմում են ներդրումային պարտավորությունների, զբաղեցրած հանրակացարանային տարածքների հետ կապված հարցերով: