Մուտք Էլ. փոստ

Խորհրդարանական պարգևներ

Խորհրդարանական պարգևներ` պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցներին

 

Անկախության 25-ամյա հոբելյանի առիթով այսօր ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել են ԱԺ և ԱԺ նախագահի կողմից:

Վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը պարգևատրվել է Ազգային Ժողովի պատվո մեդալով, պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության պետ Արտաշես Թառլամազյանը` ԱԺ նախագահի հուշամեդալով: Վարչության աշխատակիցներին հանձնվել են նաև ԱԺ պատվոգրեր և շնորհակալագրեր` խորհրդարանի  նախագահի կողմից:  /Քաղվածք կարգադրությունից պարգևատրելու մասին /