Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունն՝ ԱԺ-ում

Պետական  գույքի  մասնավորեցման  2006-2007 թվականների  ծրագրի  կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունն՝ ԱԺ-ում

 

Սեպտեմբերի 15-ին՝ քառօրյա նիստերի շրջանակում, խորհրդարանին է ներկայացվել  նաև <<Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2015 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը:

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունների ներկայացումը օրենքների նախագծերի տեսքով սահմանված է <Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին> Հայաստանի Հանրապետության օրենքով /1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188/:  Նույն օրենքի համաձայն /4-րդ հոդված/ եթե ծրագրի գործողության ժամկետը լրանալուց հետո նոր ծրագիր չի ընդունվում, ապա շարունակում է գործել նախորդ ծրագիրը:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ելույթում ներկայացրել է հաշվետվության հիմնական ուղղությունները, հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում կատարված փոփոխությունները:

Հաշվետվությունն ընդգրկում է 2015թ. ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների մասին տեղեկություններ, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերը, ինչպես նաև մասնավորեցման արդյունքները՝ ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի և իրականացված այլ սոցիալական ծրագրերի:

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 51 մլն 978 հազ. դրամ, որից` ընկերությունների /ձեռնարկությունների/ մասնավորեցումից ստացված միջոցները՝ 25 մլն 135 հազ. դրամ, նախորդ տարիներին մասնավորեցված <<փոքր>> օբյեկտների տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 26 մլն 843 հազ. դրամ:

ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 51 մլն 178 հազ դրամ:

ՀՀ  համայնքների բյուջեներ փոխանցվել է 800 հազ. դրամ:

Հաշվետվությունում արտացոլված է նաև մասնավորեցման գործարքների արդյունքում նոր սեփականատերերի կողմից ստանձնած պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվությունը:

Արման Սահակյանը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին, պարզաբանումներ ներկայացրել հանրությանը հետաքրքրող ներդրումային ծրագրերի վերաբերյալ: