Մուտք Էլ. փոստ

Աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունների քննարկում

      Աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունների քննարկում

 

2016 թվականի սեպտեմբերի  6-ին կայացել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներքին աուդիտի կոմիտեի նիստ:

Նիստի օրակարգում ներքին աուդիտի բաժնի 2016 թվականի  տարեկան ծրագրով նախատեսված <Երևանի ոսկերչական գործարան>, <Երևանի ջրամատակարարման ուղեմաս>, <Ընդերքաբան> ԲԲԸ-ներում, «Մասիսի նավթամթերք» ՓԲԸ–ում և Վարչության աշխատակազմի պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնում իրականացված աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունների քննարկումն էր:

Նիստում մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել <Երևանի ոսկերչական գործարան> և  <Երևանի ջրամատակարարման ուղեմաս> ԲԲ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության, իրականացված աշխատանքների և բացթողումների մասին:  Ներքին աուդիտի արդյունքներով բացահայտված և շարունակվող խնդիր է հիսուն տոկոսից  ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների` <Ընդերքաբան> ԲԲԸ-ի և  «Մասիսի նավթամթերք» ՓԲԸ–ի գործունեության ծավալի նվազումը: Այս ընկերությունները  անհեռանկարային են, վերջին   տարիների ընթացքում չեն գործում:

Նիստում տեղեկատվություն է ներկայացվել Վարչության աշխատակազմի պայմանագրային պարտավորությունների հսկողության բաժնի կողմից 2015 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Քննարկելով ներքին աուդիտի արդյունքները՝ կատարված եզրակացությունների հիման վրա ընկերություններին տրվել են հանձնարարականներ՝ սահմանելով կատարման ժամանակացույց: