Մուտք Էլ. փոստ

Պետական բաժնեմասի կառավարման վարչությունը` 2016թ. 1-ին կիսամյակում

Պետական բաժնեմասի կառավարման վարչությունը` 2016թ. 1-ին կիսամյակում

 

1. Պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժին

 

2015թ-ի տարեկան արդյունքների հիման վրա իրականացվել է  պետական մասնակցությամբ 194 առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկում և վերլուծություն: Վերլուծությունների արդյունքում կազմված ամփոփ տեղեկանքները սահմանված կարգով ներկայացվել են ՀՀ վարչապետին և ՀՀ ֆինանսների նախարարություն: 

2015թ. տարեկան արդյունքների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության ենթարկված առևտրային կազմակերպությունների թիվը նվազել է, քանի որ մարզպետարանների 150 ընկերություններ ՀՀ կառավարության 15.01.2015թ. «Գյուղական բնակավայրերում գործող առողջապահական պետական փակ բաժնետիրական  ընկերությունները վերակազմակերպելու մասին» թիվ 41-Ա որոշմամբ ՊՈԱԿ-ների են վերակազմավորվել:

2016թ. 1-ին կիսամյակի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարության վարչության ենթակայության ընկերությունները 26-ն են, որից 15-ը՝ 100% պետական մասնակցությամբ, 4-ը՝ 50%-ից ավելի և 7-ը՝ 50%-ից պակաս պետական բաժնեմասով:

 2016թ. 1-ին կիսամյակում 1 ընկերության /«Գյուղատնտեսական տեխնիկայի փորձարկում և ներդրում» ՓԲԸ/ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը առուվաճառքի պայմանագրով հանձնվել են գնորդին:

2 ընկերությունում իրականացվել է կանոնադրության փոփոխություն /«Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ, «Ընդերքաբան» ԲԲԸ/, իսկ ՀՀ կառավարության 24.12.2015թ. «Ընդերքաբան» ԲԲԸ-ի առանձնացման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 1547-Ա որոշմամբ ստեղծված 3 ընկերությունների համար մշակվել և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցմանն են ներկայացվել 3 նոր կանոնադրություններ:                   Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են նաև «Արարատ ռեստորան» ՍՊԸ-ի բաժնեմասի սեփականատիրոջ փոփոխության և ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության անվամբ գրանցման աշխատանքներ:

Ընկերություններում անցկացվել են 19 արտահերթ և 17 տարեկան ժողովներ, տնօրենների խորհրդի 5 նիստեր:

ՀՀ վարչապետի 2016 թվականի փետրվարի 22-ի թիվ 94-Ա որոշմամբ հաստատված պետական գույքի մասնավորեցման /մասնավորեցման նախապատրաստման/ կամ ընկերությունների լուծարման ներկայացնելու մասին ժամանակացույցին համապատասխան թվով 2 /«Ջրհան» և «Արաքս» ՓԲԸ-ներ/ ընկերությունների համար ներկայացվել են մասնավորեցման փաթեթներ:

Մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի կազմից գույք առանձնացնելու, կանոնադրական կապիտալը նվազեցնելու և Երևան համայնքին գույք նվիրաբերելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

ՀՀ կառավարության 21.05.2009թ. 562-Ն որոշման համաձայն, 2016թ 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության համապատասխան ստորաբաժանմանն է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մարզպետների իրականացրած աշխատանքների գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը:

 

Լուծարման բաժին

 

2016 թվականի առաջին կիսամյակում ավարտվել է  10 կազմակերպությունների լուծարման գործընթացը, 1 կազմակերպության սնանկ ճանաչելու դիմում է ներկայացվել ՀՀ ընդհանուր իրավասության դատարան:

01.07.2016թ. դրությամբ լուծարման գործընթացում են 20 կազմակերպություն:

Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 36803,0 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից՝ ՀՀ պետական բյուջե` 34492,0 հազար դրամ, համայնքային բյուջե՝ 19,0 հազար դրամ, աշխատավարձի գծով` 925,0 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք` 1367,0 հազար դրամ: