Մուտք Էլ. փոստ

Լուծարվում է ՄԽչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայանը

Լուծարվում է ՄԽչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայանը

 

2016թ. հունիսի 15-ին տեղի է ունեցել՝ ՀՀ կառավարության 31.08.15թ. N986-Ա որոշմամբ լուծարվող՝ «Մխչյանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» ՊՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովի նիստը, քննարկվել են  մի շարք հարցեր՝ ընկերության հաշվեկշռում հաշվառված 7 միավոր շենքեր-շինությունների        կազմաքանդման (քանդման թույլտվություն, երկրորդային շինանյութի գնահատում, դուրս գրման ակտերի հաստատում և վաճառքի ներկայացում), մնացած շենք-շինությունները իրենց սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքով առանձին մասերի բաժանելու և գնահատելու վերաբերյալ: Քննարկվել է նաև ընկերության հաշվեկշռում հաշվառված պատրաստի արտադրանքի  արդյունավետ տնօրինման, պահպանման և հետագայում օտարելու հարցը:

                 

               Ընկերության լուծարման հանձնաժողովը կայացրել է հետևյալ որոշումները՝

 

7 միավոր շենքեր-շինությունների կազմաքանդման արդյունքում առաջացած երկրորդային հումքը վաճառքի ներկայացնել մեկ լոտով

 

դիմել  Երևանի  ապրանքահումքային բորսա՝ երկրորդային հումքի վաճառքը կազմակերպելու համար

 

դիմել սերմնավորման ոլորտում մասնագիտացված առնվազն երկու կազմակերպությունների՝ լուծարման հանձնաժողովին  ընկերության պատրաստի արտադրանքը արդյունավետ տնօրինելու,  պահպանելու և հետագայում օտարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել համար: