Մուտք Էլ. փոստ

Հանրակացարանների դյուրացված սեփականաշնորհումն ու նվիրատվությունը շարունակվում են

Հանրակացարանների դյուրացված սեփականաշնորհումն ու նվիրատվությունը շարունակվում են

 

Վերջին  տարիներին ակտիվացած` հանրակացարանային տարածքների սեփականաշնորհման ու նվիրատվության գործընթացը շարունակվում է, լուծելով հարյուրավոր ընտանիքների՝ տասնամյակներ շարունակվող խնդիրը: Այդ տարածքների սեփականաշնորհման կամ  նվիրատվության համար կիրառվում են դյուրացված և արագացված ընթացակարգեր, առանց լրացուցիչ ծախսերի, ինչը թույլ է տալիս անապահով շատ ընտանիքների սկսել գործընթացը: Իր հրապարակային ելույթներում ՀՀ ԿԱ վարչության պետ Արման Սահակյանը բազմիցս կոչ է արել հանրակացարանային տարածքներում բնակվող անձանց` համապատասխան չափորոշիչներին համապատասխանելու դեպքում, դիմել և իրենց զբաղեցրած կացարանների սեփականատեր դառնալ: Արդյունքում վարչության համապատասխան ծառայություններն արձանագրում են, որ այդ խնդրով դիմողների հոսքը զգալի ավելացել է: Միայն գարնանային ամիսներին միքանի տասնյակ ընտանիքի հետ պայմանագրեր են կնքվել:

 

ՀՀ Արագածոտնի մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված՝ 6, Ծաղկահովիտ համայնքից՝ անապահով և բնակարանի կարիք ունեցող՝ 4, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Կոշ համայնքներում բնակվող՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող 19,  ընդհանուր՝ 29  ընտանիքներից  25 ընտանիքների հետ արդեն կնքվել են բնակելի տարածքի նվիրատվության պայմանագրեր: Բնակարանները Ծաղկահովիտ համայնքի բնակելի շենքում են, համապատասխան հանձնման-ընդունման ակտերով արդեն տրվել են բնակիչներին, իսկ 4 ընտանիքների պայմանագրեր կնքման գործընթացում են:

 

ՀՀ Լոռու մարզի  Դեբեդ գյուղի, ՀՀ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի և ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի ուսուցչի տների բնակիչներից 4 ընտանիքների հետ կնքվել են իրենց  զբաղեցրած  բնակտարածքների նվիրատվության պայմանագրեր: Բնակարանները համապատասխան հանձնման-ընդունման ակտերով արդեն հանձնվել են բնակիչներին: 

 

Ադրբեջանից բռնագաղթած, բնակապահովման ծրագրերում ընդգրկված և կացարանի խնդիր ունեցող անձանց բնակապահովման նպատակով՝ Մոլդովական 12/1 հասցեի հանրակացարանի 4-րդ և 5–րդ մասնաշենքերի 6 նվիրառուների հետ կնքվել են բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր: Բնակարանները համապատասխան հանձնման-ընդունման ակտերով արդեն հանձնվել են բնակիչներին: