Մուտք Էլ. փոստ

Աճուրդով նաև շուն է վաճառվել

Աճուրդով նաև շուն է վաճառվել

 

«Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին` վաճառքի համար ներկայացվող շարժական ու անշարժ գույքի հիմնական բաղադրիչները սովորաբար մեքենաներ ու շենքեր են, սակայն մայիսի վերջին հետաքրքիր աճուրդ է տեղի ունեցել: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից ամիսներ առաջ ներկայացվել էին գերմանական հովվաշներ՝ մոտ քսան հատ, 5 տարեկան:  Հատուկ մասնագիտացված կենդանիներն ավարտել են իրենց ծառայության ժամկետը և ներկայացվել վաճառքի: Կենդանիներն իրացվել են վերջին աճուրդով՝ գնահատված արժեքի 13.4 տոկոսով, որը կազմել է մոտ 4 հազար դրամ: Հովվաշները ձեռք են բերել տարբեր անհատներ: