Մուտք Էլ. փոստ

ՊԳԿ վարչության ենթակայության պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները տարեկան ժողովներ են գումարում

ՊԳԿ վարչության ենթակայության

պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները տարեկան ժողովներ են գումարում

 

       Մարտ ամսից մեկնարկել է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ամենամյա ժողովների շարքը: Մեկնարկը տրվել է 100 տոկոսանոց պետական բաժնետոմսերով ընկերություններից. <<Արթիկի նավթամթերք>> ՓԲԸ, <<Ընդերքաբան>> ԲԲԸ, <<Հրազդանի մարզահամալիր>> ՓԲԸ, <<Երվերելակ>> ՓԲԸ  ընկերությունները տարեկան Ժողովներ են գումարել հետևյալ օրակարգերով՝

2015թ. տարեկան հաշվետվության և հաշվապահական հաշվեկշռի հաստատում, Ընկերությունների 2015թ. շահույթի և /վնասի/ հաշվի և բաշխման հաստատում, Տարեկան ժողովներին ընկերությունների՝ 2015թ. տարեկան շահութաբաժնի վճարման  վերաբերյալ որոշումներ են ընդունվել, հաստատվել է  տարեկան շահութաբաժնի չափը:Նշված ընկերություններից շահույթով է գործում միայն <<Հրազդանի մարզահամալիր>> ՓԲԸ-ն:

Ժողովներում օրակարգային հարցերի մասով, ինչպես նաև  ընկերությունների հետագա  կառավարման վերաբերյալ համապատասխան որոշումներ են կայացվել:

 

Համառոտ տեղեկանք

 

<<Արթիկի նավթամթերք>> փակ բաժնետիրական ընկերության 100% պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 13.12.1999թ. թիվ 747 որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունից փոխանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական հասցեն է՝ ՀՀ Շիրակի մարզ, ք.Արթիկ, Տուֆաբլոկների 14, գործունեության հիմնական ոլորտը՝  Հայաստանի Հանրապետության տարածքում նավթամթերքների մեծածախ և մանրածախ առևտրի իրականացնում:

Ընկերությունը չի գործում, ունի միայն մեկ՝ տնօրենի հաստիք: Լրացուցիչ պարտավորություններ չառաջացնելու նպատակով տնօրենը չի վարձատրվում:

Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացվել են մասնավորեցման երեք անգամ՝ 09.02.2000թ. թիվ 61 /ԲԱԲ/ և 03.07.2003թ 894-Ն/մրցույթ/ և 04.02.2016թ./դասական աճուրդ/ որոշումներով՝ մասնավորեցումը չի կայացել: Հաշվի առնելով, որ ընկերությունը գրավիչ չի ներդրումների և այլ տիպի գործունեության համար, տարեկան ժողովում քննարկվել է ընկերության հետագա  կարգավիճակի հարցը, միջոցներ են ձեռնարկվում՝ ամենաարդյունավետ տարբերակի ընտրության նպատակով:

Շենք-շինությունների զբաղեցրած մակերեսը կազմում է 862,2 ք/մ, զբաղեցրած հողատարածքը՝ 5,909 հա:

 

<<Ընդերքաբան>> փակ բաժնետիրական ընկերության 100% պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 23.09.2009թ. թիվ 1085-Ն որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից փոխանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Հետագայում ընկերությունը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերութան:

Ընկերության իրավաբանական հասցեն է ք. Երևան, Չարենցի 46, հիմնական գործունեության ոլորտը՝  մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի որոնում, հետախուզում, հանույթ, երկրաբանահետախուզական օբեկտների և դրանց հետ կապված ժամանակավոր կոմունիկացիաների նախագծում, կառուցապատում և այլն:

Ընկերությունը, պատվերների բացակայության և դաշտում անմրցունակ լինելու պատճառով, գործունեություն չի իրականացնում:

24.12.2015թ–ի ՀՀ կառավարության կողմից ընդունվել է <<Ընդերքաբան>> ԲԲԸ-ն առանձնացման ձևով վերակազմակերպելու մասին>> թիվ 1547-Ա որոշումը,

hաշվի առնելով հանգամանքը, որ մնացած 4 բազաները տարածքային առումով տարանջատված են և ընկերությունը վերագործարկելու, նախկին ծավալներով աշխատելու հավանականությունը իրատեսական չէ: Նպատակահարմար է <<Ընդերքաբան>>ԲԲԸ-ն առանձնացման ճանապարհով վերակազմակերպել՝ յուրաքանչյուր տեղամասի գույքի հիման վրա ստեղծելով նոր բաժնետիրական ընկերություն և հետագայում դրանք որպես առանձին ընկերություններ ներկայացնել մասնավորեցման:

<<Ընդերքաբան>> ԲԲԸ-ն առանձնացման ձևով վերակազմակերպելու հարցը քննարկվել էր Ընկերության տարեկան ժողովում և դրական եզրակացության արժանացել:

 

«Երվերելակ» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի թիվ 753-Ն որոշմամբ վերապահվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Ընկերության իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան, Մասիսի նրբանցք թիվ 13:

Ընկերության գործունեության ոլորտն է եղել վերելակների տեղադրում և սպասարկում:

Ներկայումս ընկերությունը գործունեություն չի իրականացնում, հաշվառված է երկու հաստիքային աշխատող՝ տնօրեն և գլխավոր հաշվապահ:

«Երվերելակ» ՓԲԸ-ի շենք-շինությունների մակերեսը՝ 3809.5 քմ., իսկ զբաղեցրած հողատարածքը՝ 1,09426 հա: Ընկերությունում հաշվառվում է նաև գրասենյակային գույք և 24 513, 062 հազ. դրամ արժեքով նյութեր (պահեստամասեր), որոնք գտնվում են ընկերության տարածքում գտնվող պահեստում:

Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ կառավարության 14.06.2012թ. թիվ 746-Ա և 13.09.2013թ. թիվ 987-Ա որոշումներով համապատասխանաբար 257 809 հազ. դրամ և 175 882 հազ. դրամ արժեքներով ներկայացվել են մասնավորեցման: Մասնավորեցումը չի կայացել գնորդ չլինելու պատճառով:

«Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց գույք օտարելու թույլտվություն տալու, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու, Երևանի քաղաքային համայնքին անհատույց գույք օտարելու և «Երվերելակ»  փակ  բաժնետիրական  ընկերությունը լուծարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: