Մուտք Էլ. փոստ

Վարչության ներքին աուդիտի տեսադաշտում 50 տոկոսից ավելի պետական բաժնեմասով ընկերություններն են

Վարչության ներքին աուդիտի տեսադաշտում 50 տոկոսից ավելի պետական բաժնեմասով ընկերություններն են

 

 

2016 թվականի մայիսի 4-ին նիստ է գումարել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներքին աուդիտի կոմիտեն:

     Նիստի օրակարգում 2016 թվականի  տարեկան ծրագրով նախատեսված մի շարք՝ hիսուն տոկոսից  ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ֆինանսական աուդիտի հաշվետվությունների քննարկումն էր:

Մանրամասն տեղեկատվություն է ներկայացվել յուրաքանչյուր ընկերության ֆինանսատնտեսական գործունեության, իրականացված աշխատանքների և բացթողումների մասին:  Ներքին աուդիտի արդյունքներով բացահայտված և շարունակվող խնդիր է հիսուն տոկոսից  ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների գործունեության ծավալի նվազումը: Այս ընկերությունների մեծ մասը  անհեռանկարային են, վերջին  10 տարիների ընթացքում չեն գործում, ունեն մեկ կամ երկու աշխատակից:

      Կոմիտեն քննարկել է ներքին աուդիտի արդյունքները և կատարված եզրակացությունների հիման վրա ընկերություններին   հանձնարարականներ տվել՝ սահմանելով կատարման ժամանակացույց: