Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ կողմից պայմանագրային պարտավորությունների հսկողության իրականացման շրջանակում իրականացվում են ինչպես ներդրումային, այնպես էլ այլ տիպի պարտավորություններ

ՊԳԿՎ կողմից պայմանագրային պարտավորությունների հսկողության իրականացման շրջանակում իրականացվում են ինչպես ներդրումային, այնպես էլ այլ տիպի պարտավորություններ

Ներդրումային ծրագրեր իրականացվում են մի շարք ուղղություններով, հանրության համար առավել հետաքրքրական բնույթ են կրում Դվին հյուրանոցային համալիրի (ներդրումային պարտավորություններ կատարող` «ՍիՍիՋի կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերություն) և «Պետական կրկես» ՊՈԱԿ-ի (ներդրումային պարտավորություններ կատարող` «Երևանյան կրկես» ՍՊԸ) վերակառուցման համար իրականացվող աշխատանքները: 2016թ-ի ընթացքում Դվին հյուրանոցային համալիրի վերակառուցման նպատակով իրականացվել է շուրջ 10,0 մլն ԱՄՆ դոլար, իսկ Կրկեսի վերակառուցման համար 332,5 մլն ՀՀ դրամի ներդրումներ: Սակայն երկու պարագայում էլ ակնհայտ է լրացուցիչ ներդրումների իրականացման անհրաժեշտությունը, որի պարագայում ՀՀ Կառավարության կողմից քննարկվում է Դվին հյուրանոցային համալիրի վերակառուցման նոր ներդրումային ծրագիրը հավանության արժանացնելու հարցը:

ՊԳԿՎ-ի կողմից հսկողության տակ գտնվող պայմանագրային պարտավորությունների էական մասնաբաժինն են կազմում իրականացվող բարեգործական և հայ մշակույթի զարգացմանը ուղղված ծրագրերը:

 

«Նունե Եսայան» բարեգործական ՀԿ-ին` Երևան քաղաքի  Տիգրան Մեծի պողոտա թիվ 26ա հասցեում`  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքում, հիմնադրվել է բարեգործական ուսումնական կենտրոն, որն իր հերթին իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների ինչպես նաև զոհված և հաշմանդամ ընտանիքների, միայնակ, երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների աջակցության ծրագրեր` կազմակերպելով նրանց երեխաների կրթությունը մշակույթի, արվեստի և այլ ոլորտներում: Կենտրոնը  երեխաներին կընձեռի նաև տարբեր արհեստներ սովորելու, մշակույթային օջախներ այցելելու, անվանի մարդկանց հյուրընկալելու և ամառային արձակուրդները ճամբարներում անցկացնելու հնարավորությունները:

   

 

 

«Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» Հկ-ին Վարդանանց 30 հասցեում անհատույց օգտագործման  իրավունքով հատկացված տարածքում հիմնադրված դպրոց ստուդիայում առաջիկայում նախատեսվում է նաև կինոսրահի և թանգարանի բացում:

«Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» Հկ-ն  զբաղվում է համաշխարհային, հայկական  անիմացիոն մուլտիպլիկացիոն ֆիլմերի ստեղծմամբ և տարածմամբ:      

Վերոնշյալ ստուդիայում արտադրվում է ինչպես կլասիկ, այնպես էլ 3D տեխնոլոգիաներով նկարահանված անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր: Նախատեսվում է ստեղծել նաև անիմացիայի արխիվ, որը եզակի է իր տեսակի մեջ, կունենան նաև կինոդահլիճ, որտեղ ժամանակ առ ժամանակ կանցկացվեն սեմինարներ: «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց»-ը  նպատակ ունի դառնալու  Երևան քաղաքի զբոսաշրջության մշակութային կենտրոն- թանգարան:

 

«Պատանի լողորդ» ՍՊԸ-ին վարձակալությամբ է տրամադրվել Գ. Լուսավորչի 7 Մայակովսկու անվ. թիվ 7 հիմնական դպրոցի հասցեում գտնվող լողավազանը, որը հիմնանորոգվել է: Լողավազանի հիմնանորոգման համար «Պատանի լողորդ» ՍՊԸ-ի կողմից կատարվել է գրեթե 10.0 միլիոն ՀՀ դրամի ներդրումներ:

«Պատանի լողորդ» ՍՊԸ-ն ստանձնած պայմանագրային պարտավորությունների շրջանակում պետք է կազմակերպի զեղչային /50տոկոս/  լողուսուցման դասընթացներ անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների, ինչպես նաև բժշկական եզրակացության համաձայն առողջական խմդիրներ ունեցող (որոնք կարողանում են ինքնուրույն տեղաշարժվել) 6-ից 11 տարեկան երեխաների համար:

Նշված զեղչային հնարավորությունից կարող են օգտվել բոլոր ցանկացողները` համապատասխան պահանջների բավարարման և փաստաթղթերի առկայության պարագայում: Տեղեկություններ կարող են ստանալ` մեր (011)  52 68 87 հեռախոսահամարով (Շ. Էլբակյան):