Մուտք Էլ. փոստ

«ԴՎԻՆ»-ը վերակառուցող ընկերությունն այս տարի 20 ﬕլիոն դոլարի ներդրում կանի

«ԴՎԻՆ»-ը վերակառուցող ընկերությունն այս տարի 20 ﬕլիոն դոլարի ներդրում կանի

 

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած ծրագրով նախատեսվում է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտել ﬕնչև 2019 թվականը՝ կատարելով անհրաժեշտ չափի ներդրուﬓեր` ըստ ներդրումային ծրագրի: ««Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցուﬓ իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների ﬕջազգային չափանիշներին համապատասխան: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը կներկայացնի իրենից բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերևի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար: Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և նրա վերանվանում՝ «Դավիթ Բեկ» հյուրանոցի»,- ասաց Սահակյանը: Նրա խոսքով՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետ կապված գնորդը կրում է պատասխանատվություն ՀՀ օրենքով սահմաված կարգով: Ընթացիկ տարվա ընթացքում ներդրուﬓերը կհասնեն 20 մլն դոլարի: Նախատեսվում է ևս 70 մլն դոլարի ներդրում հյուրանոցային համալիրում: «Ես համաձայնեցի, որ այս հարցը քննարկենք, քանի որ ներդրում է՝ ցանկություն չունեմ խոչընդոտելու -,«իր հերթին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հանձնարարելով փաստաթղթերի ձևակերպուﬓերի հետ կապված ուշադրությամբ շարունակել աշխատանքներն առաջիկա օրերին: