Մուտք Էլ. փոստ

Պայմանագրային պարտավորությունների վերահսկողության եռամսյա արդյունքը

Պայմանագրային պարտավորությունների վերահսկողության եռամսյա արդյունքը

 

Պետական գույքի օտարման և մասնավորեցման պայմանագրերով 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ներդրումային և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ են ստանձնել 6 գնորդ: ՀՀ դրամով պարտավորություններ են ստանձնել 2-ը՝ 3 166 700 ՀՀ դրամի չափով, որից 1 գնորդ սոցիալական երաշխիքների ապահովման մասով պարտավորվել է ստեղծել 11 աշխատատեղ՝ 60 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ 4 գնորդներ ստանձնել են այլ տիպի պարտավորություններ:

Անհատույց օգտագործման պայմանագրերով պարտավորություններ են ստանձնել 2 գնորդ: ՀՀ դրամով պարտավորություն է ստանձնել 1 գնորդ, որը կազմում է  50 000 000 ՀՀ դրամ, իսկ 1 գնորդ ստանձնել է գործարար ծրագրով նախատեսված պարտավորություն: Պարտավորությունը սահմանված ժամկետում կատարել է 1 գնորդ՝ նախատեսված 50 000 000 ՀՀ դրամի փոխարեն 88 840 390 ՀՀ դրամ, իսկ 1 գնորդ դեռևս ընթացիկ հաշվետվություն չի ներկայացրել:

Օտարման և մասնավորեցման պայմանագրերով 2016 թվականի ընթացքում ՀՀ դրամով նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարել է 1 գնորդ, նախատեսված 500 000 ՀՀ դրամը փոքր ինչ գերազանցելով, սոցիալական երաշխիքների մասով՝ 1 գնորդի կողմից ստեղծվել է 11 աշխատատեղ՝ 73 000 ՀՀ դրամ աշխատավարձով, 1 գնորդ չի կատարել ներդրումային պարտավորությունները, որի արդյունքում հաշվարկվել է 533 340 ՀՀ դրամի տույժ,  4 գնորդներ ստանձնել են այլ տիպի պարտավորություններ, որոնք կատարվել են:

Ժամկետից շուտ օտարման պայմանագրով 1 գնորդի կողմից 50 000 000 ՀՀ դրամի փոխարեն կատարվել է 50 500 000 ՀՀ դրամ, անհատույց օգտագործման պայմանագրով 1 գնորդ ստանձնել է գործարար ծրագրով նախատեսված պարտավորություն, որը ներկայացված ծրագրին համապատասխան կատարվել է, իսկ վարձակալության պայմանագրով 1 գնորդ 2,5 մլն-ի փոխարեն կատարել է 10 մլն ՀՀ դրամի չափով ներդրում:

Նախորդ տարվանից 1 գնորդ 3 մլն-ի փոխարեն կատարել է 3 659 094 ՀՀ դրամի ներդրում և ստեղծել է 7 աշխատատեղ՝ 55 000 ՀՀ դրամ աշխատավարձով: