Մուտք Էլ. փոստ

Վարչության ֆինանսական մուտքերի ցուցանիշը՝ եռամսյակում

Վարչության ֆինանսական մուտքերի ցուցանիշը՝ եռամսյակում

 

Այս տարվա  առաջին եռամսյակում Պետական գույքի կառավարման վարչության կողմից հավաքագրվել է 1մլրդ 376մլն 212հազար ՀՀ դրամ, որից պետական բյուջե է ուղղվել 1մլրդ 357մլն 996 հազար դրամը, համայնքային բյուջեներ՝ շուրջ 592 հազար դրամ, ՊՈԱԿ-ներին՝ մոտ 15 մլն դրամ, Վարչության արտաբյուջե՝ 1մլն 856 հազար դրամ:

Միայն պետական գույքի օտարումից մուտքերը կազմել են 1 մլրդ 342մլն 986 հազար դրամ:

Պետական գույքի մասնավորեցումից մուտքերը կազմել են շուրջ 13 մլն դրամ:

Շենքերի և շինությունների տանիքներին, ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վարձավճարների մուտքերն ընդհանուր առաջին եռամսյակում կազմել են 20 մլն 267 հազար դրամ: