Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ իրավաբանական վարչության 2016 թվականի 1-ին եռամսյակում իրականացրած աշխատանքների ցուցանիշները

ՊԳԿՎ իրավաբանական վարչության 2016 թվականի 1-ին եռամսյակում իրականացրած աշխատանքների ցուցանիշները

 

Հայցապահանջների և իրավական ակտերի բաժինն այս տարվա  առաջին եռամսյակում նախապատրաստել է 7 հայցադիմում, 1 հակընդդեմ հայցադիմում, 2 հայցադիմումի լրացում, 3 հայցադիմումի պատասխան, 1 վերաքննիչ բողոք, 1 վերաքննիչ բողոքի պատասխան, 2 վճռաբեկ բողոք, 1 սնանկության պահանջ:  ՀՀ կառավարության որոշման 58 նախագծի կարծիք է տրվել:

Պայմանագրերի նախապատրաստման բաժնի կողմից կնքվել են հետևյալ պայմանագրերը և համաձայնագրերը՝

- պետական գույքի մասնավորեցման պայմանագրեր՝ 2

- պետական գույքի օտարման պայմանագրեր՝ 7

- ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ 35

-  ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրեր՝ 2

-  բնակելի տարածքի նվիրատվության պայմանագրեր՝ 33

- ոչ բնակելի տարածքի նվիրաբերության պայմանագիր՝ 1

- ոչ բնակելի տարածքի նվիրատվության պայմանագրեր՝ 3

- համաձայնագրեր՝ ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրերում փոփոխություն կատարելու մասին՝ 4

- համաձայնագրեր՝ ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրերում փոփոխություն կատարելու մասին՝ 12

- համաձայնագրեր՝ ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին՝ 2

- պետական գույքի օտարման պայմանագրում փոփոխություն կատարելու մասին՝ 1

          - ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների  տեղակայման  և  սպասարկման պայմանագիր՝ 3

- բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր՝ 1

-  անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ 3

- բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր՝ 1:

 

          2016 թվականի առաջին եռամսյակում իրավաբանական վարչության կողմից ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 2 341 860 ՀՀ դրամ, որից 2 163 460 ՀՀ դրամը հարուցված հայցերի և  178 400 ՀՀ դրամ՝ բանակցությունների ընթացքում: