Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ նամականին՝ առաջին եռամսյակում

ՊԳԿՎ նամականին՝ առաջին եռամսյակում

 

Վարչության փաստաթղթաշրջանառության հիմնական մասը կատարվում է էլեկտրոնային ճանապարհով: Նորացված կայքի գործարկումը հնարավորություն է տվել քաղաքացիներին՝ իրենց դիմումները, հարցերն ու առաջարկությունները նույնպես ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ անմիջապես կայքից և հետևել սեփական դիմումի ընթացքին, ինչի շնորհիվ վերջին երեք տարում մեծացել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ծավալը:

Վարչությունում 2016թ. առաջին եռամսյակում մտից փաստաթղթերի թիվը կազմել է 1519, որի հիմնական մասը կատարվել է <<Մալբրի>> համակարգով: Փոստային ծառայությամբ ստացվել է գրություն, սուրհանդակով՝ 124, էլփոստով՝ 28: Մեր քաղաքացիների մի մասը նախընտրում է ավանդական  եղանակով առձեռն դիմումներ հանձնել. այս մասին է վկայում 322 նամակը, որից 282-ը քաղաքացիներից է:

Ելից փաստաթղթաշրջանառությունը եռամսյակում հասել է 1595, որից՝ 698-ը <<Մալբրի>> համակարգով, սուրհանդակով՝ 215, փոստով՝ 436, էլփոստով՝ 51: Առձեռն առաքվել է 195 գրություն, որից 75ը՝ պատասխան քաղաքացիների դիմումներին: Մտից և ելից փաստաթղթաշրջանառությունն ընդհանուր կազմել է 3114 միավոր:

Վարչության ղեկավարության մոտ ընդունելության է եկել 7 քաղաքացի. նախորդ տարիների համեմատ այս թիվը զգալի նվազել է, քանի որ տասնյակ մարդկանց խնդիրներ՝ հիմնականում կացարանի հետ կապված, վերջնական լուծում են ստացել: Քաղաքացիներից ստացված որևէ դիմում, հարցում Վարչությունում անարձագանք չի մնում: