Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի հաշվետվությունը 2015թ. 9 ամսվա գործունեության վերաբերյալ

ՊԳԿՎ գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի հաշվետվությունը  2015թ. 9  ամսվա գործունեության վերաբերյալ

 

2015թ. 9 ամիսների ընթացքում գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները.

Վարչության հաշվեկշիռ է ընդունվել 441 անշարժ գույք` որից

     1. ՀՀ կառավարության 26.01.2006թ. թիվ 346-Ն որոշման համաձայն՝ 262 անշարժ գույք. ընդ որում նշված գույքից 27-ը հանդիսանում է ՀՀ կրթության և գիտության, 8-ը` ՀՀ   բնապահպանության, 1-ը` ՀՀ մշակույթի, 2-ը` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների,  218-ը` ՀՀ մարզպետարանների ենթակայության գույք,  1-ը` ՀՀ նախագահի աշխատակազմի և 5-ը`  Երևան քաղաքում գտնվող այլ տիպի ՊՈԱԿ-ների: 

2.  այլ տիպի անշարժ գույք՝ 176

3. մարզում գտնվող ուսուցչի տուն` 1

4. ոչ բնակելի տարածքներ` 2

Վարչության հաշվեկշիռ է ընդունվել 2 շենք, որից  1-ը` բնակելի

Վարչության հաշվեկշիռ է ընդունվել 31 բնակարան

Վարչության հաշվեկշիռ է ընդունվել  նաև 1 հողամաս

 

2015թ. 9 ամիսների ընթացքում Վարչության հաշվեկշռից հանվել է`

1. 124 անշարժ գույք, որից  106 -ը`  հանրակացարանային սենյակներ

2.  շարժական գույք՝ 146 հատ, որից` 2-ը տրանսպորտային միջոց

3. լուծարումից հետո մնացած գույք` 6

 

ՀՀ կառավարության 09.04.2015թ. թիվ 362-Ա որոշման համաձայն 4 միավոր գույք օտարվել է: