Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ պետական գույքի տնօրինման վարչության 01.01.2015-01.10.2015թթ. իրականացրած աշխատանքները

ՊԳԿՎ պետական գույքի տնօրինման վարչության 01.01.2015-01.10.2015թթ. իրականացրած աշխատանքները

 

2015թ. 9 ամսում պետական գույքի տնօրինման վարչությունում մշակվել և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության է դրվել պետական անշարժ գույքի օտարման մասին ՀՀ կառավարության որոշման 11 նախագիծ, որից 5-ը ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, 3-ը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, 3-ը շրջանառության մեջ է։ Նշված նախագծերով օտարման է  ներկայացվել 24 անվանում անշարժ գույք. ըստ օտարման ձևերի՝ 7-ն ուղղակի վաճառքի ձևով, 17-ը՝ մրցույթով: Պետական գույքի օտարման նպատակով կազմակերպվել է 16 անվանում անշարժ գույքի մրցույթ,  որից կայացել է 6-ը: ՀՀ կառավարության ընդունած  5 որոշումների համաձայն,  անշարժ գույքի գնորդների ստանձնած պարտավորությունների  գումարը  կազմում է  56 180 000 ՀՀ դրամ:

Անցած ամիսներին մշակվել և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության  պետի  կողմից  հաստատվել  է շարժական գույքի՝ աճուրդով օտարման վերաբերյալ  29 հրաման. օտարման է  ներկայացվել  325 միավոր տրանսպորտային միջոց, 350 միավոր շարժական գույք:

  -120 միավոր անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է պետության սեփականության իրավունքի պետական գրանցում:

 -կնքվել են  անհատույց օգտագործման՝ 142 և  վարձակալության 37 պայմանագրեր:

 - մշակվել և շրջանառության են դրվել պետական գույքի տնօրինման վերաբերյալ ՀՀ կառավարության 39 որոշման նախագիծ, որից 23-ը ընդունվել է ՀՀ կառավարության կողմից, 9-ը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, 5-ը շրջանառվում է, 2-ը հանվել է շրջանառությունից: Ընդունված 9 որոշումների համաձայն, 3 կազմակերպություններ ստանձնել են ընդամենը 65 200 000 ՀՀ դրամի պարտավորություններ:

- պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ աճուրդով վարձակալության տրամադրման նպատակով ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչություն է ներկայացվել 120 հայտ, որոնց հիման վրա կազմակերպված աճուրդներից 78-ը կայացել է,  11-ն ընթացքում է: 10 աճուրդ չի կայացել, 2 հայտ չեղարկվել է, 19-ը գտնվում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում: Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ աճուրդով վարձակալությունից ՊՈԱԿ-ների բյուջե  տարեկան կմուտքագրվի  88 561 440 ՀՀ դրամ:

  -պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 199016903.40 ՀՀ դրամ: