Մուտք Էլ. փոստ

ՊԳԿՎ իրավաբանական վարչության 9 ամիսը՝ թվերով և փաստերով

Պետական գույքի կառավարման վարչության իրավաբանական վարչության կողմից 2015թ. 9 ամսում կատարվել են հետևյալ աշխատանքները.

Հայցապահանջների և իրավական ակտերի բաժինը նախապատրաստել է 20 հայցադիմում, 5 հայցադիմումի լրացում, 3 հայցադիմումի պատասխան, 7 վերաքննիչ բողոք, սնանկության 2 պահանջ, 1 առարկություն, 1 հայցադիմումի փոփոխություն, ՀՀ կառավարության 136 որոշման նախագծի կարծիք է տրվել:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել  10 361 933 ՀՀ դրամ, որից 9 552 133  ՀՀ դրամը` վարձակալական գործերով,  809 800  ՀՀ դրամ գումարը` մասնավորեցման գործերով:

Պայմանագրերի նախապատրաստման բաժնում կնքվել են հետևյալ պայմանագրերը՝

- պետական գույքի մասնավորեցման պայմանագրեր՝ (աճուրդի ձևով) 3,

- Պետական գույքի օտարման պայմանագրեր՝ 49,

- ոչ բնակելի տարածքի նվիրաբերության պայմանագրեր՝ 5,

- բնակելի տարածքի նվիրաբերության պայմանագրեր՝ 7,

- բնակելի տարածքի նվիրատվության պայմանագրեր՝ 19 (որից՝ 5-ը գրավ),

-ոչ բնակելի տարածքի նվիրատվության պայմանագրեր՝ 13 (որից՝ 11-ը հողամասի նվիրատվության (համայնքները նվիրել են Հայաստանի Հանրապետությանը)),

- բնակելի տարածքի անհատույց օտարման պայմանագրեր՝ 11,

- գույք անհատույց օտարման պայմանագրեր՝ 8,

- ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրեր՝ 147,

- ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրեր՝ 34,

- անշարժ գույքի սեփականության իրավունքի անհատույց հանձնման պայմանագիր՝ 1,

- վերանորոգման աշխատանքների արդյունքն անհատույց ընդունելու վերաբերյալ պայմանագիր՝ 1,

- ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների  տեղակայման  և  սպասարկման պայմանագրեր՝ 12,

- Պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերում լրացում և փոփոխություն կատարելու մասին համաձայնագրեր՝ 7,

- համաձայնագիր նվիրատվության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին՝ 1,

- համաձայնագրեր՝ ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին՝ 24,

- համաձայնագիր՝ ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծելու մասին՝ 1,

- համաձայնագրեր՝ ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրում լրացում և փոփոխություն կատարելու մասին՝ 19,

- համաձայնագրեր՝ ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մասին՝ 3: