Մուտք Էլ. փոստ

2015թ. առաջին կիսամյակը թվերով և փաստերով

2015թ. առաջին կիսամյակը թվերով և փաստերով

 համառոտ տեղեկանք

2015թ. 1-ին կիսամյակում պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցները

  • 2015 թվականի առաջին կիսամյակում պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 1մլրդ 441 մլն դրամ:
  • Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 22.6 մլն դրամ: 
  • Կիսամյակի ընթացքում պետական սեփականություն համարվող հողերի կա-դաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են շուրջ  34.5 մլն դրամ :
  • Տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վարձակալության պայմանագրերի  հիման վրա հաշվետու   շրջանում փաստացի մուտքագրվել է մոտ 25մլն դրամ: 
  • Վարչության կողմից կնքված ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի հիման վրա 2015թ.փաստացի մուտքագրվել է մոտ 132 մլն  դրամ: 
  • 2015 թ.  պետական գույքի վարձակալությունից նախատեսվող 205 մլն  դրամից 21.08.2015թ-ի դրությամբ   պետական բյուջե է մուտքագրվել 174 մլն դրամից  ավելին:

 ՊՈԱԿ-ներին ամրացված անշարժ գույքից մինչև մեկ տարի ժամկետով  վարձակալության տրամադրման աճուրդներից 2015թ-ի առաջին կիսամյակում  մուտքագրվել է 27 մլն դրամից ավելի:

Այսպիսով, պետական գույքի կառավարումից  ընդհանուր  մուտքերը օգոստոսի21-ի դրությամբ   կազմել են 1մլրդ736մլն. դրամ, որից պետական բյուջե է   մուտքագրվել շուրջ 1 մլրդ 685 մլն դրամ:

Համայնքային բյուջեներ է փոխանցվել մոտ 4մլն.  դրամ:

  • Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում  մարվել է շուրջ 49 մլն դրամ կրեդիտորական պարտք, որի մեծ մասը գոյացել էր աշխատավարձի գծով` մոտ 33 մլն դրամ:
  • 2015թ. առաջին կիսամյակի ընթացքում Աճուրդի կենտրոնում վաճառքի է  ներկայացվել 924 լոտ, որից 880-ը տրանսպորտային միջոց և այլ  շարժական գույք,15-ը՝ լուծարման ընթացքում գտնվող գույք, 29-ը՝ լուծարումից հետո մնացած մասնավորեցվող շարժական գույք: Վաճառքի ներկայացված լոտերից վաճառվել է՝ 661 տրանսպորտային միջոց և այլ շարժական գույք. ընդհանուր գումարը կազմել է մոտ 38.6 մլն դրամ, որից 30 մլն 600 հազարը՝ տրանսպորտային միջոցներից:
  • 2015թ. առաջին կիսամյակում վարձակալության 120 աճուրդ է հայտարարվել 192 գույքի համար, 102-ի համար աճուրդը կայացել է: 
  • Պետական գույքի գույքագրման և գնահատման  գործակալությունը  առաջին  կիսամյակում  կատարել է  18 գույքի գույքագրում, շարունակվել են  պետական գույքի  հաշվառման  աշխատանքները:  Հաշվառվել է 3810 միավոր անշարժ, 1798` շարժական գույք, պետական բաժնեմաս ունեցող 192 ընկերություն, պետական սեփականություն հանդիսացող ոչ  նյութա-կան ակտիվներ` ընդհանուր թվով 3156: 156 միավոր գույքի գնահատում է  իրականացվել:

 Պայմանագրային պարտավորությունների կատարում

1.  Պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերով 2015թ.  առաջին կիսամյակի ընթացքում ներդրումային և սոցիալական երաշխիքների  ապահովման պարտավորություններ են ստանձնել 16 գնորդ, որոնց պայմանա-գրերով ստանձնած ներդրումային  պարտավորությունները  կազմել  են  241 մլն 378 հազար դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ստեղծել 7 աշխատատեղ:

Նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարել  են 15 գնորդ, որոնց ներդրումները կազմել են մոտ 261 մլն182 հազար դրամ, իսկսոցիալական երաշխիքների ապահովման մասով ստեղծվել է 30 աշխատատեղ: Նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում չեն կատարվել 1 գնորդի  կողմից, այն կազմել է 2 մլն 666 հազար դրամ, որի արդյունքում հաշվարկվել է  533 հազար դրամի տուգանք, գործը ՊԳԿՎ իրավաբանական վարչության վարույ-թում է:

2.Պետական գույքի վարձակալության պայմանագրով անցած կիսամյակում  1մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի պարտավորություն է ստանձնել մեկ վարձակալ, որը սահմանված ժամկետում չի կատարվել, հաշվարկվել է 60 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ տուգանք: Այս գործը նույնպես  իրավաբանական  վարչության  վարույթում է:

3. Պետական գույքի նվիրաբերության պարտավորություններ են սահմանվել մեկպայմանագրով,  որով  նախատեսվել  է  կատարել 11 մլն 600 հազար դրամի  ներդրում, ինչը և կատարվել է:

4. Հաշվետու ժամանակաընթացքում ևս մեկ` ծառայությունների մատուցման   պայմանագրով 284 մլն 400 հազար դրամ և 124 մլն 800հազար  դրամ արժեք-ներով շինարարական-վերանորոգման աշխատանքների պարտավորություն են  ստանձնել, որոնք ևս կատարվել են սահմանված ժամկետում:

5.Պետական գույքի անհատույց օգտագործման պարտավորություններ են  սահմանվել  19 պայմանագրով, որից 4-ով  նախատեսվել է 220 մլն 528 հազար  դրամի ներդրումային պարտավորություն, ինչը գրեթե կրկնակի գերազանցվել է՝  հասնելով  417 մլն 409 հազար դրամի:

Անհատույց օգտագործման 14 պայմանագրով նախատեսվել են գործարար ևաշխատանքային ծրագրերով նախատեսված բարեգործական և հասարակական  աշխատանքների կատարման պարտավորություններ, որոնք ընթանում են պայմա-նագրերի դրույթներին համապատասխան: Անհատույց օգտագործման միայն մեկ  պայմանագրով  նախատեսված  պարտավորությունը  չի  կատարվել  և  գործը գտնվում է իրավաբանական վարչության վարույթում: 2015թ. անցած ամիսներին  իրավաբանական  վարչության  գործունեության  արդյունքում  պետական  բյուջե  է  վերադարձվել 9 մլն 263 հազար դրամ գումար, հիմնականում՝  վարձակալությունից:  Նախորդ տարվա նույն շրջանում հետ բերված գումարը կազմել է 38,5 մլն դրամ: