Մուտք Էլ. փոստ

Մամուլի շենքի արդիականացումը շարունակվում է

           Պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը շարունակում է իր տնօրինության տակ գտնվող շենքերի հիմնանորոգման, արդիականացման աշխատանքները: Արշակունյաց 2ա հասցեով գտնվող Մամուլի շենքում այդ աշխատանքները գրեթե մշտական բնույթ են կրում, քանի որ շենքը կառուցվելուց հետո, ավելիքան 30 տարվա ընթացքում, երբևէ չի հիմնանորոգվել: ՊՈԱԿ-ն իր միջոցներով փուլային աշխատանքներ է կատարում՝ ելնելով խնդիրների հրատապությունից: Մամուլի շենքում հատկապես վատ վիճակում են սանհանգույցները, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը, էներգամատակարարման ցանցը և այլն: Հիշեցնենք, որ նախորդ 2 տարիներին շենքում հիմնանորոգվել է տանիքը, նկուղային տարածքն իր ջրահեռացման և կոմունալ այլ համակարգերով, հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել որոշ հարկերում: Ինչպես նաև վերելակներից մեկն է փոխարինվել ժամանակակից նորով:

             Գործակալությունն օրերս ավարտել է 11-րդ հարկում իրականացվող նորոգման աշխատանքները և հարկի <բնակիչներին> հանձնել  արդիական  տեսքի ու վիճակի բերված սանհանգույցը, միջանցքը: Ինչպես վկայում են պատմություն դարձած լուսանկարները,  սանհանգույցը մշտապես վթարային և հակասանիտարական  վիճակում էր, միջանցքը վաղուց կորցրել էր երբեմնի գույնը, առաստաղն ու լուսավորությունը ևս շտապ օգնության կարիք ունեին. այս ամենը կարգի բերելու համար ՊՈԱԿ-ը ծախսել է շուրջ 1.5 մլն դրամ: Այսուհետև այս հարկում անհատույց տեղակայված լրատվամիջոցներն ու մյուս ընկերություններն իրենց գործունեությունը կշարունակեն աշխատանքային քաղաքակիրթ պայմաններում: Նրանց շարքում են տասնամյակների պատմություն ունեցող <Կանչ> և <Ծիծեռնակ> պարբերականները:

 

Տեսնել ավելին...