Մուտք Էլ. փոստ

Մամուլի շենքը նոր վերելակ ունի

Մամուլի շենքը նոր վերելակ ունի

           Մամուլի տան բնակիչներին այսօր հաճելի անակնկալ էր սպասում. գործարկվել է եվրոպական արտադրության որակյալ ու հարմարավետ նոր վերելակը: Սա շենքում հետևողականորեն իրականացվող բարեկարգման, արդիականացման ծրագրի մի կարևոր հատվածն է, քանի որ շենքի շահագործումից իվեր վերելակները չէին փոխվել և շուրջ 30 տարի ինտենսիվ շահագործվում էին:

              Այսօր Մամուլի շենք է այցելել Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ծանոթացել կատարված աշխատանքներին, օգտվել վերելակից ու համոզվել, որ այն լիարժեք կծառայի Մամուլի տան <բնակիչներին>: "Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն" ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Ստեփանյանը վարչության պետին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ հարկերի վերազինում հակահրդեհային սարքավորումներով, ջրմուղ նոր պոմպի տեղակայում, 8-13-րդ հարկերում՝ սանհանգույցների նորոգման աշխատանքներ, էլեկտրագծերի նորոգում և այլն:
Պատասխանելով լրագրողների հարցերին, վարչության պետը տեղեկացրել է, որ երկրի Նախագահի հանձնարարականով վերելակի ամբողջ ծախսը՝ 23 մլն դրամի չափով հոգացել է կառավարությունը: Արման Սահակյանը վստահեցրել է, որ շենքում հիմնանորոգման, արդիականացման աշխատանքները կշարունակվեն և ամեն ինչ կարվի, որ Արշակունյաց 2-ը ջերմ ու հարմարավետ տուն լինի ԶԼՄ-ների համար: