Մուտք Էլ. փոստ

Կորեական հայտնի ընկերությունը մտադիր է ներդրումային խոշոր ծրագիր սկսել Հայաստանում

Կորեական հայտնի ընկերությունը մտադիր է ներդրումային խոշոր ծրագիր սկսել Հայաստանում

 

Պետական գույքի կառավարման կոմիտեին վերջին շրջանում հաճախ են դիմում անհատներ ու կազմակերպություններ՝ ներդրումային տարբեր ծրագրերի հետ կապված հարցերով: Մասնավորապես, շատ են շենքային հարմար պայմաններ գտնելու  վերաբերյալ հարցադրումները: Մեր երկրում ներդրումային երկարաժամկետ ծրագրերի ակնկալիքով օրեր առաջ ՊԳԿԿ-ին է դիմել նաև հարավ-կորեական հայտնի GR RAPHA ընկերությունը, որը դեղարտադրության  ոլորտում շուրջ քսան  տարվա գործունեության արդյունքում կայուն տեղ է գրավել  միջազգային շուկայում և հայտնի է իր ինովացիոն արտադրանքով:

Դեղագործական ընկերությունը զբաղվում է օրգանական հենքով դեղամիջոցների արտադրությամբ, որոնք գործնականում  նախատեսված են բժշկության բոլոր ուղղությունների համար:

Ընկերության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Պետական գույքի կառավարման  կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ,  ներկայացրել  իրենց ծրագիրը,  ըստ որի՝  ակնկալում են տասնյակ  միլիոն դոլարի ներդրմամբ արտադրություն կազմակերպել Հայաստանում, հիմնականում ուղղված արտահանմանը:

Կոմիտեի նախագահը ներկայացրել է ուսումնասիրել կառույցի տնօրինման  տակ գտնվող որոշ ազատ տարածքներ: Հնարավոր տարբերակները քննարկվել են  ներդրողների հետ և համատեղ շրջայցեր են իրականացվել՝ ծրագրին հարմար տարածք գտնելու  նպատակով: Վերջնական տարբերակ գտնելու և ներդրումային ծրագիրը սկսելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի հանրությանը: