Մուտք Էլ. փոստ

Ծառատունկ՝ Մերձավանում

Ծառատունկ՝ Մերձավանում

 

«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի՝ Մերձավանում գտնվող շարժական գույքի պահառության կենտրոնում վերջին ամիսներին բարեկարգման ակտիվ  աշխատանքներ են ընթանում: Նախկինում չօգտագործող տարածքը շուրջ երեք տարի առաջ հատկացվել էր գործակալությանը՝ աճուրդով վաճառքի ենթակա պետական ավտոմեքենաների պահառության համար: 

ՊՈԱԿԻ աշխատակազմը շաբաթօրյակների միջոցով նախ վերականգնել է ճակատային մասի մոտ 40 գծամետր փլուզված պարիսպը,  մաքրել շրջակայքը շինարարական ու կենցաղային աղբից: Ներկվել է նաև մուտքի մետաղական դարպասը, տարածքի ճակատային մասն ավելի կոկիկ ու ներկայանալի է դարձել:

Իսկ այսօր՝ նոյեմբերի 19-ին, բարեկարգ տարածքում ծառատունկ է արվել, որին մասնակցել են նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը,  այլ ներկայացուցիչներ: Տնկիները 130-ն են՝ մրգատու և դեկորատիվ ծառեր, տասնյակ դեկորատիվ թփեր: