Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցները

Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցները

 

Հաշվետու ժամանակահատվածում՝

պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 408 347.5 հազ.դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 293 680.3 հազ.դրամ (այդ թվում Կոմիտեի արտաբյուջե՝ 10 373.8 հազ.դրամ), համապատասխան համայնքային բյուջեներ՝ 114 667.2 հազ.դրամ:

Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 169 402.5 հազ.դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 128 276.6 հազ.դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 41 125.9 հազ.դրամ:

Պետական գույքի վարձակալությունից փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 117 536.7 հազ.դրամ:

ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 102 501.5 հազ.դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 29 593.2 հազ.դրամ (այդ թվում` այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ 6 800.5 հազ.դրամ), իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 72 908.3 հազ.դրամ:

Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 81 983.3 հազ.դրամ:

Այսպիսով, նշված հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են 879 771.5  հազ.դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 651 070.1 հազ.դրամ (այդ թվում՝ Կոմիտեի արտաբյուջե է փոխանցվել 10 373.8 հազ.դրամ, իսկ այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 6 800.5 հազ.դրամ), համայնքային բյուջեներ են փոխանցվել 155 793.1 հազ.դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 72 908.3 հազ.դրամ: