Մուտք Էլ. փոստ

Պետական անշարժ ու շարժական գույքի տնօրինումը և օգտագործումը

Պետական անշարժ ու շարժական գույքի տնօրինումը և օգտագործումը

 

2018թ. մայիսից-նոյեմբեր ժամանակահատվածում մշակվել և շրջանառության են դրվել պետական գույքի տնօրինման վերաբերյալ ՀՀ կառավարության 47 որոշման նախագծեր,  որոնցից 30-ն ընդունվել է, 13-ը շրջանառության մեջ է, 3-ը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը, 1-ը հանվել է շրջանառությունից։

50 միավոր անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է պետության սեփականության իրավունքի պետական գրանցում. այդ թվում ուղղում է կատարվել 17 միավոր անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման վկայականում:

Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեում գործող՝ գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից կառույցի հաշվեկշիռ է ընդունվել 315 միավոր անշարժ գույք:

Համաձայն ՀՀ կառավարության 26.01.2006թ. N 346-Ն որոշման, Կոմիտեի հաշվեկշիռ է ընդունվել 198 միավոր անշարժ գույք, որից՝ 20-ը ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, 178-ը՝ ՀՀ մարզպետարաններից:

15.05.2018-01.11.2018թ. ընկած ժամանակահատվածում Կոմիտեի հաշվեկշիռ է ընդունվել 109 միավոր այլ անշարժ գույք և 8 հողամաս:

Հաշվետու ժամանակահատվածում Կոմիտեի հաշվեկշիռ է ընդունվել 6 միավոր տրանսպորտային միջոց: