Մուտք Էլ. փոստ

Կազմակերպությունների լուծարման գործընթացը ՊԳԿԿ-ում

Կազմակերպությունների լուծարման գործընթացը ՊԳԿԿ-ում

 

 

15.05.2018-01.11.2018թ. ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը  2 ընկերության լուծարման որոշում է կայացրել, ստեղծվել են 2 ընկերության լուծարման հանձնաժողովներ։ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 3 ընկերության լուծարման գործընթաց, ևս 3-ի՝ լուծարման գործընթացի ավարտ, 1 ընկերություն սնանկ ճանաչելու դիմում է ներկայացվել դատարան։

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպվել է միջգերատեսչական լուծարման հանձնաժողովների 25 նիստ, կազմվել են արձանագրություններ և որոշումներ։

Մեկ ընկերության գույքը գնահատելու նպատակով գնահատող կազմակերպության ընտրության մրցույթ է կազմակերպվել։

Նախապատրաստվել և ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացվել «Ընդերքաբանի Արեգի տեղամաս» ՓԲԸ-ի գույքը մասնավորեցնելու մասին», «ՀՀ կառավարության 29.03.2018թ. N 321-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Ագրոսպասարկում» և «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ների լուծարման մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծեր: