Մուտք Էլ. փոստ

Մասնավորեցման ծրագրում ընդգրկված՝ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը միջազգային գիտաժողով է հրավիրել

Մասնավորեցման ծրագրում  ընդգրկված՝ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը միջազգային գիտաժողով է հրավիրել

 

Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն ՓԲԸ-ն, 12 այլ բժշկական  հաստատությունների հետ, ընդգրկված է  2017-2020թթ. Մասնավորեցման ծրագրի ցանկերում, իսկ շուրջ մեկ տարի առաջ ընկերության բաժնետոմսերի կառավարումը հանձնվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին /վարչությանը/: Մասնավորեցումը նախապատրաստելու համար կոմիտեում կատարվում  են գնահատման աշխատանքներ, քննարկվում են բուժհաստատության մասնավորեցման հնարավոր տարբերակները:

Միաժամանակ ընկերությունը շարունակում է բնականոն գործունեությունը: Մասնավորապես, հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ն և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան միջազգային երկրորդ գիտաժողովն են հրավիրել, որին առաջատար մասնագետներ են մասնակցել նաև Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Էստոնիայից: Քննարկվել են ճյուղի զարգացման խնդիրներն ու նորամուծությունները, ներկայացվել են մաշկաբանության, սեռավարակաբանության, ալերգոլոգիայի վերաբերյալ   բժշկագիտության նորությունները, նոր մոտեցումները՝ մի շարք հիվանդությունների բուժման  գործընթացում: Երկօրյա գիտաժողովի ընթացքում անդրադարձ է եղել նաև մաշկի նորագոյացությունների դերմատոսկոպիկ ախտորոշման հիմունքներին, մասնակիցներին փորձի փոխանակման գործնական հնարավորություն է տրվել: