Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն այցելել է Երևանի ոսկերչական գործարան

Պետական գույքի կառավարման  կոմիտեի նախագահն այցելել է Երևանի ոսկերչական  գործարան

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը շարունակում է այցելությունները մասնավորեցման  ենթակա ընկերություններ՝ տեղերում առկա  խնդիրներին ծանոթանալու, կողմերի հետ քննարկելու  նպատակով: Կոմիտեի ղեկավարն արդեն  իսկ հանդիպումներ է ունեցել «Հայֆիլմում», առողջապահական մի քանի հաստատություններում, քննարկել պրոֆիլային խնդիրներ ու առանձնահատկություններ, ծանոթացել  ընկերությունների գործունեության այսօրվա պայմաններին:

Հուլիսի 26-ին էլ հերթական այցով  Նարեկ Բաբայանը և կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Լոռեցյանը Երևանի ոսկերչական  գործարանում էին: Կոմիտեի ղեկավար կազմին են ներկայացրել ձեռնարկության արտադրական ու տեխնիկական  հնարավորությունները, ներկա իրավիճակը:

Այս բաց բաժնետիրական ընկերությունը մասնավորեցման էր  ներկայացված դեռևս 2005-2006 թվականներից և չվաճառվելով, նախորդ կառավարության օրոք ընդգրկվել է ներկայում գործող՝ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագրի» ցանկերում:

ՀՀ կառավարության դեռևս  31.12.2000թ. N 907 որոշմամբ  «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ-ն առանձնացման ձևով վերակազմակերպվել էր  «Երևանի ոսկերչական գործարան» և  «Երևանի ոսկերչական գործարան»-1» բաց բաժնետիրական ընկերությունների, վերջինս մասնավորեցվել էր նոր բաժնետոմսերի թողարկման միջոցով, որոնք տեղաբաշխվել են «Գնոմոն» և «Ջանի Լազարո» ընկերությունների միջև:

Ընկերության 80% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները 2015թ. փոխանցվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

Ընկերության 20 % ոչ պետական բաժնեմասը 1456 բաժնետերերի  սեփականությունն է:

Երևանի ոսկերչական  գործարանում իրականացված գույքագրման արդյունքում արձանագրվել էր, որ ընկերության նկատմամբ «Գնոմոնը» դեբիտորական պարտք ունի՝  01.07.2010թ. դրությամբ այն կազմել էր շուրջ  2 465 984 000 դրամ, որ  սկսել է մարվել 2012 թվականից:

Երկու ընկերությունների տնօրենների փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար երկարացվել են դեբիտորական պարտքի մարման ժամկետները, վերջնաժամկետ էր սահմանվել 2016թ. դեկտեմբերի 30-ը, պարտքը կազմել էր  1 172 218 564 դրամ, սակայն առայսօր այն մարված  չէ:

Այնուհետև Երևանի ոսկերչական  գործարանն այս հարցով  դատական գործընթաց էր սկսել:

Այսօր արդեն Պետական գույքի կառավարման  կոմիտեում քննարկվում են ընկերության դեբիտորական պարտքի մարման հնարավոր ուղիները:

Այցից հետո կոմիտեի նախագահը համապատասխան  ստորաբաժանման հետ քննարկել է  ընկերության խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, ինչպես նաև տրվել են հստակ հանձնարարականներ ընկերության հետագա կառավարումը ավելի արդյունավետ դարձնելու վերաբերյալ։

Պետ