Մուտք Էլ. փոստ

Վարչության կողմից և ընդդեմ Վարչության ներկայացված հայցադիմումները

Վարչության կողմից և ընդդեմ Վարչության ներկայացված հայցադիմումները

 

Հաշվետու ժամանակահատվածում Վարչությունն իրականացրել է պետական գույքի կառավարման բոլոր գործարքներով ստանձնած պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման վերահսկողությունը: Այս ոլորտում Վարչության գործունեությունը կապված է նաև դատարաններում որպես հայցվոր և պատասխանող հանդես գալու հետ:

2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Վարչության կողմից նախապատրաստվել է 5 հայցադիմում, 1 հայցադիմումի լրացում, 1 առարկություն, 2 վերաքննիչ բողոք:

2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հարուցված հայցերի և բանակցությունների արդյունքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել 3 607.4 հազ.դրամ գումար, որից, մասնավորեցման գործերով՝ 2 517.5 հազ.դրամ գումար, վարձակալական գործերով՝ 1 089.9 հազ.դրամ գումար: