Մուտք Էլ. փոստ

Պետական անշարժ ու շարժական գույքի տնօրինումն ու օգտագործումը. 1-ին եռամսյակ

Պետական անշարժ ու շարժական գույքի տնօրինումն ու օգտագործումը. 1-ին եռամսյակ

 

2018 թվականի առաջին եռամսյակում Վարչությունում մշակվել և շրջանառության է դրվել պետական գույքի տնօրինման վերաբերյալ ՀՀ կառավարության  որոշման 31 նախագիծ, որից 13-ն ընդունվել է, 7-ը շրջանառության մեջ է,  11-ը ներկայացվել է գործադիրի քննարկմանը:

Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ աճուրդով վարձակալության տրամադրման նպատակով Վարչություն է ներկայացվել 46 հայտ, աճուրդներից 25-ը կայացել են, 1-ն  ընթացքում է, 20 հայտ մերժվել է:

Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի՝ վարձակալության տրամադրման նպատակով հաշվետու ժամանակահատվածում կայացած աճուրդների արդյունքում տարեկան ՊՈԱԿ-ների բյուջե  կմուտքագրվի  24 832.8 հազ.դրամ:

Առաջին եռամսյակում իրականացվել է 51 միավոր անշարժ գույքի՝ պետության սեփականության իրավունքի պետական գրանցում, այդ թվում ուղղում է կատարվել 12-ի վկայականներում:

Գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովի կողմից Վարչության հաշվեկշիռ է ընդունվել 60 միավոր անշարժ գույք:

Վարչության հաշվեկշիռ ընդունված հանրակրթական դպրոցների ընդհանուր թիվը կազմել է 37 միավոր:

2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Վարչության հաշվեկշիռ է ընդունվել լուծարումից մնացած 5 միավոր անշարժ գույք, այլ ՊՈԱԿ-ների՝ 17 միավոր անշարժ գույք և 1 հողամաս,  ինչպես նաև՝ 31 միավոր  տրանսպորտային միջոց: