Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի հաշվառման գրանցամատյանից

Պետական գույքի հաշվառման գրանցամատյանից

 

2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական գույքի հաշվառման բազայում վերահաշվառվել է 6358 միավոր գույք, որից՝ պետական սեփականություն հանդիսացող 972 միավոր անշարժ գույք, 352 տրանսպորտային միջոց, մտավոր սեփականության 4380 միավոր: Կանոնադրական կապիտալում պետական բաժնեմաս ունեցող իրավաբանական անձանց գույքի կազմում տարեսկզբից հաշվառվել է 654 միավոր անշարժ գույք:

Հաշվետու ժամանակահատվածում հաշվառվել է նաև 6 իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալի պետական բաժնեմասը (ընդհանուր պետական մասնակցության չափը՝ 809 4014.2 հազ.դրամ):