Մուտք Էլ. փոստ

Առաջին եռամսյակում մարվել է շուրջ 13 մլն դրամի կրեդիտորական պարտք

Առաջին եռամսյակում մարվել է շուրջ 13 մլն դրամի կրեդիտորական  պարտք

 

2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ կառավարության կողմից 4 կազմակերպության լուծարման որոշումներ են կայացվել, 2 կազմակերպության լուծարման հանձնաժողովներ են ստեղծվել:

Նույն ժամանակահատվածում 3 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է, իսկ ապրիլի մեկի դրությամբ լուծարման գործընթացում է 10 կազմակերպություն:

Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 12մլն 871 հազար դրամ կրեդիտորական պարտք,  որից ՀՀ պետական բյուջեին` 2մլն 197 հազար դրամ, աշխատավարձի գծով` 9մլն 751 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք՝ 923 հազար դրամ:

Լուծարումից հետո մնացած 13մլն 432 հազար դրամը փոխանցվել է պետբյուջեի <<Լուծարվող պետական փակ բաժնետիրական ընկերությունների հաշվարկային հաշիվներում մնացած դրամական միջոցների հավաքագրում>> եկամտային հաշվին: