Մուտք Էլ. փոստ

Մեր աշխատանքային ծրագրերը հավակնոտ և իրատեսական են. ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյան

Մեր աշխատանքային  ծրագրերը հավակնոտ և իրատեսական են. ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյան

 

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր ստորաբաժանումների պատասխանատուներին  հերթական խորհրդակցությանն է հրավիրել՝ աշխատանքային ծրագրերի ընթացքը քննարկելու  նպատակով: <<Տարվա  համար մեր ծրագրերը հավակնոտ են, սակայն  իրատեսական, և սահմանված ժամկետներում դրանք իրականացնելու  համար անհրաժեշտ է համատեղել բոլոր ստորաբաժանումների ուժերը, քայլ առ քայլ  գնալ  խնդիրների լուծման  ճանապարհով>>,- ասել է վարչության պետ Արման Սահակյանը:

Տեղեկատվություն է ներկայացվել մասնավորեցման գործընթացի, ինչպես նաև ընկերությունների լուծարման, վերակազմակերպման, հավատարմագրային կառավարման վերաբերյալ, հստակեցվել են առաջիկա  անելիքները:

  ՊԳԿՎ տնօրինությամբ գտնվող տարածքների մասով  ներկայացվել է կնքված և կնքվելիք՝ վարձակալության, անհատույց օգտագործման, սպասարկման պայմանագրերի վիճակագրությունը:

Վարչության պետի մշտական  հսկողության տակ գտնվող հարցերից է նաև հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության, սեփականաշնորհման գործընթացը: Զեկուցվել է, որ շուրջ 400 սենյակների սեփականացման  նախապատրաստական աշխատանքներն ավարտին  մոտ են:

Աշխատանքային  հանձնաժողովն  իր հերթին ներկայացրել է  տարեսկզբից կատարված  պատկառելի աշխատանքը՝ անշարժ գույքի ընդունման և հանձնման ուղղությամբ: Հաջողությամբ են ընթանում նաև պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունների տանիքների վրա կապի սարքավորումների տեղակայման ու սպասարկման աշխատանքները,  ինչի արդյունքում վարձավճարների մուտքերը զգալի ավելանում են:

Խորհրդակցությանը մանրամասն  քննարկվել է նաև ընկերությունների պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը:

Կառավարության 2018թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման աշխատանքները բաշխելու վերաբերյալ Վարչության պետը լրացուցիչ հանձնարարարականներ է տվել,  ինչպես նաև հիշեցրել, որ պարբերական հաշվետվողականության աշխատաոճը մշտապես պահպանելու են: ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը  հանձնարարել է ստորաբաժանումների պատասխանատուներին՝ հստակ  հետևել ծրագրերի իրականացման  ժամանակացույցին, ժամանակին  տեղյակ  պահել  ծագող խոչընդոտների մասին: