Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի կառավարման վարչության պետը պատվոգիր է հանձնել

Պետական գույքի կառավարման  վարչության պետը պատվոգիր է հանձնել Մկրտիչ Գրաբսկուն

 

Այսօր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառույցին ենթակա Կուրորտաբանության և  ֆիզիկական բժշկության  գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, վերականգնողական բժշկության կենտրոնի ղեկավար, անվանի բժիշկ Մկրտիչ Գրաբսկուն իր կեսդարյա անբասիր գործունեության  համար երախտագիտությունն է հայտնել և  պատվոգիր հանձնել։  Սիրված բժիշկն օրերս տոնել է 70–ամյա  հոբելյանն ու մասնագիտական  գործունեության 50 տարին,  նա նաև մեծ ավանդ ունի մեր երկրում ռազմական բժշկության կայացման գործում։

<<Երկար տարիներ դուք ինստիտուտի  փոխտնօրենն եք,  ղեկավարում եք վերականգնողական բժշկության կենտրոնը և հենց Ձեր ջանքերի շնորհիվ է, որ տարեկան հարյուրավոր մարդկանց վերադարձնում եք լիարժեք կյանքի ու նրանց վերադարձնում կյանքի գույները: Դուք մեծ ավանդ ունեք  Հայաստանի ռազմական բժշկության կայացման գործում, որ փխրուն ու խոցելի խաղաղության պայմաններում ապրող մեր երկրի  համար  չափազանց կարևոր ուղղություն է>>,- ասել է Արման Սահակյանը:

ՊԳԿ վարչության պետը շնորհավորել է վաստակաշատ գործչին, մաղթել երկար տարիների արգասաբեր գործունեություն,  ընտանեկան անսպառ երջանկություն ու  քաջառողջություն, վստահեցրել, որ վարչությունն  իր լիազորությունների շրջանակում կշարունակի մշտապես աջակցել  ինստիտուտին ու այնտեղ գործող հրաշալի թիմին: