Մուտք Էլ. փոստ

2017թ. արդյունավետ գործունեության տարի է եղել ՊԳԿՎ-ում

201. արդյունավետ գործունեության տարի է եղել ՊԳԿՎ-ում

 

  • Պետական գույքի օտարումից մուտքերը 2017թ. կազմել են 685մլն 746 հազ.դրամ, 2016 թվականի համեմատ՝ աճել է 4.7անգամ:
  • Պետական գույքի մասնավորեցումից մուտքերը կազմել են 66մլն 416 հազ.դրամ, աճը 2016 թվականի նկատմամբ կազմել է 5.5 %:
  • Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 367մլն 393 հազ.դրամ, 2016 թվականի նկատմամբ աճը՝ 8.5 անգամ:
  • Պետական գույքի վարձակալությունից մուտքերը կազմել են 398 մլն 547 հազ.դրամ, աճը 2016 թվականի նկատմամբ՝ շուրջ 8 %:
  • Շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման ծառայությունից մուտքերը կազմել են 156մլն 161 հազ.դրամ, աճը՝ մոտ 75%:
  • Ընկերությունների լուծարման գործընթացից դրամական միջոցները կազմել են  372 մլն 25 հազ.դրամ,  2016 թվականի նկատմամբ աճը՝  3,1անգամ:
  • Այսպիսով, ընդհանուր դրամական միջոցները 2017 թվականին կազմել են 2մլրդ 46մլն 287 հազ.դրամ, 2016 թվականի համեմատ աճը՝ 1.7 անգամ:

Հաշվետու տարում աճուրդների նախապատրաստման և կազմակերպման ուղղությամբ կատարվել են արմատական բարեփոխումներ, արդյունքում աննախադեպ աճել են պետական գույքի աճուրդային վաճառքի քանակական և որակական ցուցանիշները: Վաճառվող գույքի վերաբերյալ հանրային լայն իրազեկման, ինչպես նաև առանձնացված վայրում (Մերձավան) գույքի ցուցադրությունների կազմակերպման և գույքի վիճակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման շնորհիվ 2016-2017 թվականներին վաճառվել է 704 միավոր տրանսպորտային միջոց՝ 164 մլն 165 հազ.դրամ ընդհանուր արժեքով:

Մրցակցային դաշտի ապահովման շնորհիվ 2017թ. տրանսպորտային միջոցների վաճառքի միջին տոկոսը մեկնարկային գնի նկատմամբ կազմել է 117%, 2016 թվականին՝ 103%:

2018թ.  ընթացքում կներդրվի էլեկտրոնային աճուրդների  համակարգը:

Պետական անշարժ գույքի հաշվառման գրանցամատյանում 2017 թվականին վերահաշվառվել է պետական սեփականություն հանդիսացող 8862 միավոր անշարժ գույք և պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների գույքի կազմում՝ 2705 միավոր անշարժ գույք:

2018թ. հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կկատարվի էլեկտրոնային ինտեգրացված համակարգին: Հաշվառման համակարգում կներբեռնվեն գույքի բնութագրիչ ցուցանիշները, ինչպես նաև գույքի մասին պատկերային տեղեկությունները: Հաշվառման համակարգը հասանելի կլինի բոլոր շահագրգիռ մարմիններին և կունենա ավելի մեծ կիրառական նշանակություն:

2017թ. 249 քաղաքացիներ (90 ընտանիք) նվիրատվությամբ կամ սեփականաշնորհման ճանապարհով իրենց զբաղեցրած հանրակացարանային 91 սենյակների սեփականատեր են դարձել: 2016 թվականին 177 քաղաքացի է (68 ընտանիք) 70 սենյակի սեփականատեր  դարձել:

Վարչության կողմից հսկողություն է իրականացվում 155 պայմանագրերով նախատեսված բազմաբնույթ պարտավորությունների նկատմամբ. ներդրումային և աշխատատեղերի ստեղծման, պրոֆիլի պահպանման, սոցիալական բնույթի գործարար ծրագրերի և այլ պարտավորություններ:

54 պայմանագրերով նախատեսված ներդրումային պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է 89մլն 315 հազ. ԱՄՆ դոլար:

2017թ. կանխատեսումներից 2մլն 463հազ. 300 ԱՄՆ դոլարի ներդրումների կատարման ժամկետները փոփոխվել են ՀՀ կառավարության որոշման համաձայն:

Չկատարված ներդրումային պարտավորությունները 2017 թվականին 2016 թվականի նկատմամբ նվազել են 86 %-ով:

Վարչության կողմից կնքված պայմանագրերի շրջանակում 2018 թվականին կանխատեսվում է  16մլն 849հազ. ԱՄՆ դոլարի ներդրում:

2017 թվականի ընթացքում Վարչության կողմից ծավալուն աշխատանք է կատարվել դատարաններում պետության շահերը պաշտպանելու ուղղությամբ. հարուցված հայցերի և բանակցությունների արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 59մլն 316 հազ.դրամ:

Պետական գույքի կառավարման բնագավառում բարեփոխումների գործընթացը շարունակվելու է նաև 2018 թվականի ընթացքում. նախատեսվում է աշխատանքներ կատարել  գերակա 4խնդիրների լուծման և 3 միջոցառումների կատարման ուղղությամբ: