Մուտք Էլ. փոստ

Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցները

Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցները

 

2017 թվականի ընթացքում գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 685 745.8 հազ. դրամ, որից՝ ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 544 051.6 հազ. դրամ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 141 694.2 հազ. դրամ:

Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66 415.8 հազ. դրամ,  որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 62 334.4 հազ. դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 4 081.4 հազ. դրամ:

Պետական գույքի վարձակալությունից հաշվետու տարվա համար նախատեսված 164 000.0 հազ. դրամի փոխարեն 2017թվականին փաստացի ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 233 311.1 հազ. դրամ:

ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 156 160.5 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 40 793.7 հազ. դրամ (այդ թվում` այլ կառավարչական հիմնարկների արտաբյուջեներ՝ 9 481.2 հազ. դրամ), իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 115 366.8 հազ. դրամ:

Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 367 393.4 հազ. դրամ:

Այսպիսով,  նշված հոդվածներով ստացված դրամական միջոցները կազմել են  1 509 026.6 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1 247 884.2 հազ. դրամ, համայնքային բյուջեներ են փոխանցվել 145 775.6 հազ. դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 115 366.8 հազ. դրամ: