Մուտք Էլ. փոստ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ ԵՎ ՕՏԱՐՈՒՄ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ ԵՎ ՕՏԱՐՈՒՄ

 

2017 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է մասնավորեցման մասին  որոշման 3 նախագիծ:

2017 թվականի 9 ամիսների ընթացքում Վարչության կողմից նախապատրաստվել և շրջանառության է դրվել պետական անշարժ և շարժական գույքի օտարման մասին ՀՀ կառավարության որոշման 11 նախագիծ, որից 9-ըն արդեն ընդունվել է: Նշված նախագծերով օտարման է ներկայացվել 45 անվանում անշարժ գույք և 1 միավոր շարժական գույք՝ տրանսպորտային միջոց (գույքի մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100%-ի չափով՝ 17մլն դրամ), ըստ օտարման ձևերի՝ 3-ն ուղղակի վաճառքի ձևով,  27-ը՝ մրցույթ, 16-ը՝ աճուրդ:

  Շրջանառության մեջ գտնվող 2 անվանում անշարժ գույքի օտարման մասին ՀՀ կառավարության որոշման 2  նախագծերով (ըստ օտարման ձևերի՝ 1-ն ուղղակի վաճառք, 1-ը աճուրդ) գույքի վաճառքի գինը կազմում է  629մլն 367 հազ. դրամ, ներառյալ գույքի համար հատկացված հողամասերի կադաստրային արժեքները՝   35մլն դրամ:

ՀՀ կառավարության կողմից ընդունված 4 որոշումների համաձայն,  աճուրդով օտարման է ներկայացվել 14 անվանում անշարժ գույք, որից 3-ը վաճառվել է, վաճառքի գինը կազմել է 17մլն 398 հազ. դրամ, իսկ զբաղեցրած հողամասերի կադաստրային արժեքները՝ 321 հազ. դրամ: 

2016-2017 թվականներին ընդունված  ՀՀ կառավարության  10 որոշումների համաձայն, օտարման է ներկայացվել 71 անվանում անշարժ գույք, որից 35-ն օտարվել է, վաճառքի գինը կազմել է 457մլն 280 հազ. դրամ, ներառյալ գույքի համար հատկացված հողամասի կադաստրային արժեքները՝ 200մլն 49 հազ. դրամ: Վաճառքի արդյունքում անշարժ գույքի նկատմամբ գնորդների կողմից ստանձնած պարտավորությունների գումարը կազմում է   579մլն 905 հազ. դրամ և 1000 դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Հաշվետու  ժամանակահատվածում օտարման է ներկայացվել 180 միավոր տրանսպորտային միջոց, 1125 անվանում այլ շարժական գույք:

2017 թվականի 9 ամիսների ընթացքում Վարչության կողմից մշակվել է 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքների սեփականաշնորհման մասին ՀՀ կառավարության 2 որոշման նախագիծ, որից 1-ը ընդունվել է (6 ընտանիքի վերաբերյալ՝ 6 անձ, 6 սենյակ), իսկ մյուսը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը (5 ընտանիքի վերաբերյալ` 10 անձ, 6 սենյակ):

Վարչության կողմից մշակվել և ՀՀ կառավարության կողմից ընդունվել են տեղաբնակ քաղաքացիներին բնակելի տարածք նվիրելու մասին ՀՀ կառավարության 2 որոշման նախագիծ (34 ընտանիքի վերաբերյալ՝ 64 անձ, 35 սենյակ), իսկ 1 որոշման նախագիծ դրվել է շրջանառության մեջ (15 ընտանիքի վերաբերյալ`  34 անձ, 15 սենյակ):

2017 թվականի ընթացքում՝ 01.10. 2017թ.-ի դրությամբ, արդյունքները ամփոփված աճուրդներում, վաճառքի է ներկայացվել 3333 լոտ, որից՝ 10-ը՝ անշարժ գույք,  436-ը՝ տրանսպորտային միջոց, 2868-ը՝ այլ շարժական գույք, 16-ը՝ լուծարվող ընկերությունների գույք, 3-ը` մասնավորեցման ենթակա գույք: Վաճառքի ներկայացված լոտերից վաճառվել է 768-ը, որից՝ 3-ը՝ անշարժ գույք, 353-ը՝ տրանսպորտային միջոց, 409-ը՝ այլ շարժական գույք, իսկ 3-ը՝ լուծարվող ընկերությունների գույք: Վաճառված տրանսպորտային միջոցների կատարման տոկոսը  նախորդ տարիների համեմատ  աճել է գրեթե  3 անգամ և կազմում է 83,3%: Այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ գույքը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցները  միջինը վաճառվել են գրեթե գնահատված շուկայական արժեքով և բարձր մրցակցային պայմաններում:

Հաշվետու ժամանակահատվածում՝ կազմակերպվել է նաև վարձակալության տրամադրման 156 աճուրդ, վաճառքի է ներկայացվել 271 լոտ, որից վաճառվել է 142-ը: