Մուտք Էլ. փոստ

Կազմակերպությունների լուծարման գործընթաց

Կազմակերպությունների լուծարման գործընթաց

 

2017 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 19 կազմակերպության լուծարման մասին որոշում: Վարչության պետի հրամանով ստեղծվել են 23 կազմակերպությունների լուծարման հանձնաժողովներ:

Հաշվետու ժամանակաշրջանում 21 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է, իսկ 3 կազմակերպության համար սնանկ ճանաչելու դիմումներ են ներկայացվել ՀՀ ընդհանուր իրավասության դատարան:

 01.09.2017թ.-ի դրությամբ լուծարման գործընթացում է 22 կազմակերպություն:

Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 225մլն 241 հազար դրամ կրեդիտորական պարտք, որից՝ ՀՀ պետական բյուջե` 51մլն334 հազար դրամ, համայնքային բյուջե՝ 919 հազար դրամ, աշխատավարձի գծով` 141մլն397 հազար դրամ և այլ կրեդիտորական պարտք՝ 31մլն591 հազար դրամ:

Պետական կառավարման մարմինները ներկայացրել են իրենց կողմից լուծարվող կազմակերպությունների մասին տվյալներ, համաձայն որոնց, լուծարման գործընթացում են  առևտրային 4 և  պետական ոչ առևտրային 2 կազմակերպություն: Ամփոփվել են ներկայացված տվյալները և վերլուծվել լուծարման գործընթացում առկա խնդիրները, անհրաժեշտության դեպքում տրամադրվել է նաև խորհրդատվություն: Ամփոփ հաշվետվությունը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

Հաշվետու ժամանակահատվածում լուծարվող կազմակերպություններից 1 ՊՈԱԿ-ի լուծարման գործընթացն ավարտվել է, իսկ 1 ընկերություն ճանաչվել է սնանկ: 

ՀՀ պետական կառավարման մարմինների տրամադրած տեղեկատվության համաձայն հաշվառվել է  գործունեություն չծավալող պետական մասնակցությամբ առևտրային 13 կազմակերպություն: Վարչությունը համապատասխան գրություններով դիմել է պետական կառավարման մարմիններին՝ իրենց ենթակայության ընկերության վերագործարկումը խթանող մեխանիզմների ներդրման կամ ընկերությունը լուծարելու վերաբերյալ առաջարկություններ ստանալու համար:

Նշված 13-ից միայն 1 ընկերության՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության <<Նոր-Նորքի ուսանողական ավան>> ՓԲԸ-ի համար է ներկայացվել լուծարման առաջարկ:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը տեղեկացրել է, որ <<Կանթեղ>> շաբաթաթերթ ՓԲԸ-ն 2017թ-ի դրությամբ բարելավել է ֆինանսատնտեսական ցուցանիշները և արդյունքում աշխատում է շահույթով:

Մնացած 11-ն ընդգրկված են մասնավորեցման ցանկերում: Նշված ընկերությունների լուծարման հարցին նպատակահարմար է անդրադառնալ սահմանված կարգով դրանց մասնավորեցումը չկայանալուց հետո:

Գրություններ են ուղարկվել բոլոր պետական կառավարման մարմիններին և մարզպետարաններին՝ իրենց ենթակայության պետական առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշ­վեկշռում հաշվառվող, կազմակերպության բնականոն գործունեությանը չմասնակցող կամ մասամբ օգտագործվող գույքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու  համար: Ներկայացված տեղեկատվության համաձայն, կազմվել են համապատասխան ցանկեր՝ (անշարժ և շարժական, այդ թվում տրանսպորտային միջոցներ): Առաջարկները սահմանված ժամկետում կներկայացվեն ՀՀ կառավարություն: