Մուտք Էլ. փոստ

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Վարչության գործառույթների շարքում կարևորվում է մասնավորեցման և օտարման պայմանագրերով գնորդների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը:

2017 թվականի 9 ամիսների ընթացքում պետական գույքի օտարման և մասնավորեցման պայմանագրերով ներդրումային պարտավորություններ է ստանձնել 7 գնորդ:

6 գնորդի կողմից պայմանագրերով նախատեսված ներդրումային պարտավորությունները կազմել են 30մլն 280 հազ. դրամ, 1 գնորդ ստանձնել է 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրումային պարտավորություն, իսկ 4 գնորդներ ստանձնել են այլ տիպի պարտավորություններ:

Օտարման և մասնավորեցման պայմանագրերով 2017 թվականի ընթացքում ՀՀ դրամով պարտավորությունները սահմանված ժամկետում կատարել է 2 գնորդ`  նախատեսված 4մլն 80 հազ. դրամի փոխարեն կատարվել է 5մլն 366 հազ. դրամ, 3 գնորդ չի կատարել նախատեսված 25մլն 700 հազ. դրամի պարտավորությունը, որի արդյունքում հաշվարկվել է 5մլն 140 հազ. դրամի տույժ, 1 գնորդի կողմից 500 հազ. դրամի  վերաբերյալ փաստաթղթերը դեռևս չեն ներկայացվել: ԱՄՆ դոլարով` 1 գնորդի ստանձնած 100 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պարտավորությունը չի կատարվել, որի արդյունքում հաշվարկվել է 20 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ տույժ, իսկ 4 գնորդ ստանձնել են այլ տիպի պարտավորություններ, որոնք կատարվել են:

1 գնորդի կողմից կատարվել է 2016թ-ին նախատեսված, սակայն 2017թ-ին հաստատված՝ ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսված 2մլն 500 հազ, ԱՄՆ դոլարի ներդրման փոխարեն՝ 2մլն 690 հազ. 870 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում:

1 գնորդի կողմից նախատեսված 370 570 ԱՄՆ դոլարի ներդրումային պարտավորության փոխարեն կատարվել է 464 000 ԱՄՆ դոլարի չափով:

Օտարման պայմանագրերով ժամկետից շուտ 4 գնորդի կողմից նախատեսված 36մլն դրամի փոխարեն կատարվել է 43մլն 439 հազ. դրամի և 1 գնորդի կողմից 6 աշխատատեղի փոխարեն ստեղծվել է 8 աշխատատեղ՝ 75 հազ. դրամ աշխատավարձով:

Անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերով պարտավորություններ են ստանձնել 23 փոխառու, որից 22-ը՝ կատարել են իրենց իսկ կողմից ներկայացված գործարար ծրագրերին համապատասխան աշխատանքները, իսկ 1 փոխառու դեռևս հաշվետվություն չի ներկայացրել:

Ժամկետից շուտ 2 փոխառու անհատույց օգտագործման պայմանագրերով նախատեսված 18մլն  107 հազ. դրամի ներդրման փոխարեն կատարել են 19մլն 353 հազ. դրամի ներդրում:

Նվիրաբերության պայմանագրերով այլ տիպի պարտավորություններ են ստանձնել 2 նվիրառու, որոնք կատարված են, իսկ 2 նվիրառու ստանձնել են 172մլն 800 հազ. դրամի ներդրումային պարտավորություն՝ 2 գնորդի կողմից ներկայացվել են փաստաթղթերը, որոնք գտնվում են ուսումնասիրման փուլում: 

Ժամկետից շուտ` 1 նվիրառուի կողմից, նվիրաբերության պայմանագրով նախատեսված 9մլն 131 հազ. դրամի ներդրման փոխարեն կատարվել է  27մլն 221 հազ. դրամի ներդրում: